Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 905-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչեւ ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչեւ բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, եւ տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել նոր նախադասություններով` հետեւյալ բովանդակությամբ` «Ֆոնդի կառավարչի կողմից սույն մասով նախատեսված հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին ֆոնդի կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով, բացառությամբ հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառված վնասի, որիհատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով:».
2) 2-րդ մասում «ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա» բառերը փոխարինել «կարգով» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 1014-րդ հոդվածը լրացնել 11-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`
«11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնակատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: