Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-02310-20.07.2012-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության  2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-114-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասը «ապահովագրական ընկերությունները,» բառերից հետո լրացնել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: