Armenian ARMSCII Armenian
Կ-4113-05.12.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «բնապահպանական մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «շրջակա միջավայրի մարմին» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 1-ին կետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով,

2) 2-րդ կետի «բնապահպանական օրենսդրության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրության» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 2-րդ կետի  «բնապահպանական օրենսդրության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրության» բառերով,

2) 3-րդ կետի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: