Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0281-06.08.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում՝

1) առաջին եւ 1.1 մասերում «աշխատակազմի քարտուղարը՝» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.3 մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) 1.2 մասում «շրջանի ղեկավարը՝» բառերից հետո լրացնել «, (բացառությամբ սույն հոդվածի 1.3 մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով.

«1.3. Աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: