Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բնապահպանական» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանության բնագավառը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: