Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-030-15.08.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը այդ մասին տեղյակ է պահում վերադաս մաքսային մարմնին:

Տարբերանիշերի պատվիրում, տրամադրում եւ հաշվառում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերը հաշվառելուց հետո` տրամադրում է դրանց արտատիպերը վերադաս մաքսային մարմնին:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: