Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-037-17.08.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մաuին»  Հայաստանի Հանրապետության  2009 թվականի հուլիuի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 1-ին հոդվածում «Uահմանադրությամբ ամրագրված» բառերից հետո լրացնել «բոլորի  համար  հավասար» բառերը։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածից հանել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»  բառերը։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի`

1.  10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ եւ այն լրացնել 10.1-րդ, 10.2-րդ, 10.3-րդ, 10.4-րդ, 10.5-րդ,10.6-րդ եւ 10.7-րդ  կետերով.

«10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպեu նաեւ հակաuոցիալական վարք դրuեւորող uովորողների համար հանրակրթական հիմնական ընդհանուր եւ (կամ) հանրակրթական հիմնական հատուկ   ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատության տեuակ.

10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված կրթական ծրագրերի եւ ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաեւ մանկավարժական, սոցիալական եւ այլ ծառայությունների ամբողջություն.

10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական եւ (կամ)  մտավոր առանձնահատկություններ ունեցող անձ, ում կողմից  հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմաններ.

10.3) ներառական կրթութուն` յուրաքանչյուր երեխայի համար, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող,  անհրաժեշտ  պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով, կրթական գործընթացին առավելագույն մասնակցություն եւ հանրակրթության պետական չափորշչով  սահմանված արդյունքի ապահովում.

10.4) կրթությանն աջակցող  ծառայությունների մատուցում՝  տվյալ ուսումնական հաստատությունում եւ այլ ուսումնական հաստատություններում սովորող երեխային, նրա ծնողին, մանկավարժական աշխատողին,   խորհրդատվական օգնության ցուցաբերում.

10.5) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝  հանրակրթական հիմնական ծրագրերի յուրացմանը նպատակաուղղված կրթության առանձնահատուկ պայմանների սահմանում` երեխայի հնարավորությունների եւ ունակությունների  բացահայտման, մասնակցային առնանձնահատկությունների դիտարկման եւ կրթության արդյունավետ կազմակերպման համապատասխան պայմանների ու մանկավարժական մեթոդների անհրաժեշտության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման միջոցով.

10.6) հոգեբանամանկավարժական կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն օժանդակող  ծառայություններ մատուցող եւ հատուկ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպություն.

10.7) ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար։»:

2. 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«12)  մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական  հիմնական ծրագրերի յուրացմանը նպաստող  եւ (կամ)  կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության աշխատակից.»:

Հոդված 4. Օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի՝

1) մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ uոցիալական զարգացմանը,

2) մարդկային արժանապատվության պահպանմանը,

3) իրենց ընդունակություններին, կարողություններին եւ առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրանց հասարակական հարմա-րեցմանը,

4) ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերմանը եւ ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը,

5) մաuնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական  աշխատանքային գործունեությանը նախապատրաստմանը,

6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը։»։

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը   ներկայացվող նվազագույն պահանջները»,

2. 2-րդ կետից հանել «եւ ուսումնական բնագավառների»  բառերը:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հանրակրթական հիմնական ծրագրերն են.

1) նախադպրոցական.

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

2) հիմնական հանրակրթական  (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):

Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաեւ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրեր:

Նախադպրոցական ծրագրերն իրականացվում են ոլորտը կարգավորող օրենսդրությանը   համապատասխան:»:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի

1. 3-րդ մասում`

1) «դադարեցվում են » բառերից հետո լրացնել «լիազորված մարմնի կողմից`» բառերով,

2) 4-րդ կետի   «երեք» բառը փոխարինել «երկու» բառով,

3)  լրացնել  նոր 6.1-րդ կետ.

« 6.1) խորհրդի կազմում  սահմանված կարգի խախտմամբ ընտրված լինելու,».

4-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ.

« 4. խորհրդի անդամի լիազորությունները  սույն հոդվածի  3-րդ մասի  1-4-րդ կետերով սահմանված  հիմքերով  չեն կարող դադարեցվել` տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու  օրվանից մինչեւ հայտարարված  մրցույթի ավարտը:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել  նոր խմբագրությամբ

«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն)  ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:

Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության եւ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարների թափուր պաշտոններում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։».

2. 14-րդ մասում   հանել «խորհրդի հետ» բառերը եւ «կարգով» բառից հետո  լրացնել «աշխատանքային» բառը:

3.  16-րդ մասում «տնօրենը» բառից հետո լրացնել «(հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը)» բառերը

4. 17-րդ մասը եւ 1-ին կետը շարադրել  նոր խմբագրությամբ.

«17. Ուսումնական հաստատության  տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար) չի կարող առաջադրվել, ընտրվել (նշանակվել)  այն անձը, ով`

1) սույն հոդվածով սահմանված կարգով  չի ստացել ուսումնական հաստատության   ղեկավարման իրավունք (հավաստագիր).»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

2. 10-րդ մասի  2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տվյալ ուսումնական տարվա  հանրակրթական հիմնական ծրագիրը  չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու,  ինչպես նաեւ  տվյալ ուսումնական  տարվա դասընթացը կրկնելու  կարգը սահմանում է  կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»,

3. 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11.Ուսումնական պարապմունքներից բացակայություններ  ունեցող  սովորողների    հետագա ուսումնառության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

  «5. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշատապես հաճախել չկարողացող անձանց համար կազմակերպվում է տնային  ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

2. Լրացնել նոր 5.1.-րդ  մաս.

«5.1 Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով ստացիոնար բուժական հաստատություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատեւ (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:

Այն իրականացվում է տվյալ բուժական հաստատության եւ ուսումնական հաստատության միջեւ պայմանագրի հիման վրա։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է  կրթության պետական կառավարման  լիազոր մարմին։»:

3. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.Ուսումնական հաստատությունը եւ հոգեբանամանկավարժական կենտրոնները կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրում են  կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ: Կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել նոր`  17.1-րդ, 17.2-րդ եւ 17.3-րդ հոդվածներով.

«Հոդված 17.1. Կրթության կազմակերպման աջակցության ծառայությունները

1. Երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.

1) դպրոցական մակարդակ՝ երեխայի ուսումնառության ուսումնական հաստատության կողմից,

2) տարածքային մակարդակ՝ տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնի  կողմից,

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական հոգեբանամանկավարժական կենտրոնի կողմից։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացվում է տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնների կողմից:

3. Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնի՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման  արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում, ծնողը կարող է արդյունքները բողոքարկել հանրապետական հոգեբանամանկավարժական կենտրոն։

4. Հոգեբանամանկավարժական կենտրոնների օրինակելի կանոնադրությունը, ֆինանսավորման կարգը եւ ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հոգեբանամանկավարժական հանրապետական եւ տարածքային կենտրոնների համար պետական լիազոր մարմինը կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է։

5. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած հոգեբանամանկավարժական  չափանիշներով։

6. Հոգեբանամանկավարժական կենտրոնները՝

1) իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների  կարիքի գնահատում,

2) կազմում են համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ,

3) մատուցում են կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ,

4) իրականացնում են խորհրդատվական փոխայցեր ուսումնական հաստատություններ,

5) կազմակերպում եւ անցկացնում են վերապատրաստումներ:

7. Հոգեբանամանկավարժական կենտրոնը կարող է կազմակերպել հատուկ կրթական ծրագիր՝ խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաների  համար։

Հոդված 17.2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի   գնահատման ներկայացնելը

1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ծնողի  (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

2.Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։

Հոդված 17.3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

1. Հոգեբանամանկավարժական կենտրոնի կողմից տրված երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձեւը մշակում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ  վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրվում է  ֆինանսավորման բարձրացված չափաքանակ:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր `5.1-րդ  կետով.

«5.1) ստանալ  կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն»։

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «թեկնածուի» բառից հետո լրացնել « կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից գործուղված  մասնագետի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում « մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության» բառերը  փոխարինել «տվյալ առարկայի դասավանդման » բառերով:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի  1-ին մասը 2-րդ կետից հետո   լրացնել նոր`  2.1-րդ եւ 2.2-րդ կետերով՝

«2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման  ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայություների վերաբերյալ։»:

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին  մասը լրացնել նոր`28-րդ  կետով .

«28) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` հիմքերի  առկայության  դեպքում:»:

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածը  լրացնել նոր 3.1-րդ  եւ 3.2-րդ  մասերով.

«3.1. Կրթության լրացուցիչ պետական աջակցությունից՝ բարձրացված չափաքանակով ֆինանսավորման ձեւով, օգտվում են հաշմանդամություն եւ/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետեւյալ երեխաները.

1) խոսքի ծանր խանգարում ունեցող.

2) մնացորդային լսողություն եւ խլություն,

3) մնացորդային տեսողություն եւ կուրություն,

4) միջին եւ ծանր մտավոր   հետամնացություն,

5) հենաշարժական համակարգի ծանր խանգարում,

6) աուտիզմ եւ աուտիզմ ախտանիշով հոգեկան զարգացման խանգարում,

7) բազմահաշմանդամություն ունեցող։

3.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»

Հոդված 18. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»  2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-136-Ն օրենքը։

Հոդված 19. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց  հետո՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 1-ը՝

1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող մեկ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, Երեւան քաղաքում երեք,   վերակազմակերպվում է հոգեբանամանկավարժական տարածքային կենտրոնի՝ պահպանելով հանրակրթական հատուկ ծրագրի իրականացման իրավունքը։ Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն. ապա հոգեբանամանկավարժական կենտրոնի կարող է վերակազմակերպվել այնպիսի կազմակերպություն, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:

2) Մինչեւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված Օրենքի 17.1-րդ հոդվածի  միջոցառումների  ներդրման ավարտը  չներդրված մարզերի եւ հանրակրթական դպրոցների համար կիրառվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործող կարգը։

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: