Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հուլիսի 2002 թվականի ՀՕ-402-Ն) 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ այլ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասում «կամ այլ» բառերը փոխարինել «առաջատար կամ գլխավոր» բառերով.
բ) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում» բառերը: