Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ պարբերության մեջ «ուրան-235» բառից հետո լրացնել «բնական ուրան (U), թորիում (Th)» բառերը», 25-րդ պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ նոր պարբերությունները՝
«անոմալիա/շեղում՝ միջուկային նյութի կորուստ կամ ավելցուկ, կնիքների վնասում/կոտրում, միջուկային նյութերի օգտագործման, պահեստավորման, փոխադրման ընթացակարգերի խախտում.
աղքատացված ուրան՝ ուրան, որում U-235 իզոտոպի զանգվածային մասնաբաժինը փոքր է բնական ուրանում առկա զանգվածային մասնաբաժնից.
առաքողի եւ ստացողի միջեւ միջուկային նյութերի քանակության տարբերություն ՝ առաքվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում գրանցված եւ ստացվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում կատարված չափումների միջեւ միջուկային նյութերի քանակության տարբերություն.
բարձր հարստացման ուրան՝ ուրան, որի U-235 իզոտոպով հարստացումը գերազանցում է 20%-ը.
բնական ուրան՝ ուրան, որը պարունակում է իզոտոպների բնական խառնուրդ՝ 99.3% U-238 եւ 0.7% U-235.
արդյունավետ(effective) կիլոգրամ՝
իզոտոպներ՝ միեւնույն քիմիական տարրի տարբեր միջուկներ, որոնք ունեն նույն ատոմային կարգաթիվը, բայց տարբեր զանգվածային թվեր:
միջուկային նյութերի հաշվառում՝ միջուկային նյութերի քանակի, դրանց շարժի եւ քանակական փոփոխության վերաբերյալ տեղեկատվության հավաքում, գրանցում եւ վերլուծություն, հաշվառման փաստաթղթերի եւ հաշվետությունների կազմում ու վարում.
միջուկային նյութերի հաշվեկշիռ ՝ փաստացի առկա եւ հաշվառված միջուկային նյութերի քանակների համեմատական հանրագումար.
միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի՝ միջուկային տեղակայանքի տարածքում սահմանված գոտի, որտեղ կարելի է որոշել միջուկային նյութերի գույքաքանակն(Inventory) ու շարժը՝ միջուկային նյութերի հաշվեկշիռը կազմելու համար.
միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք՝ տեղակայանք, որտեղ օգտագործվում է մեկ արդյունավետ կիլոգրամից պակաս քանակությամբ միջուկային նյութ.
միջուկային տեղակայանքի/միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատոր՝ միջուկային նյութերի հետ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.
միջուկային նյութերի հաշվառված քանակություն՝ միջուկային նյութերի հաշվառման գոտում նախորդ գույքագրման արդյունքում որոշված միջուկային նյութի փաստացի առկա քանակների եւ ընթացիկ գույքագրումից հետո միջուկային նյութի բոլոր քանակական փոփոխությունների հանրահաշվական հանրագումար.
միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի միջուկային բնութագրերի (բաժանում, ռադիոակտիվություն) օգտագործումը.
ներպետական փոխադրում՝ պետության ներսում միջուկային նյութերի հաշվեկշռի գոտիների միջեւ իրականացվող փոխադրումներ.
ոչ միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի ընդհանուր բնութագրերի օգտագործումը (ճառագայթային պաշտպանություն, ամրության տարր, քիմիական ռեակտիվություն եւ այլն).
չափման կետ՝ տարածք միջուկային նյութի հաշվեկշռի գոտում, որտեղ միջուկային նյութը գտնվում է այնպիսի վիճակում, որ կարելի է չափել` որոշելու դրա շարժը կամ քանակը.
չհաշվառված միջուկային նյութի քանակություն՝ փաստացի առկա եւ հաշվառված միջուկային նյութերի քանակների տարբերություն.
պահպանման եւ վերահսկողության միջոցառումներ՝ միջոցառումներ, որոնց կիրառումն ուղղված է ստուգելու միջուկային կամ այլ նյութերի, սարքավորումների եւ փորձանմուշների տեղաշարժը կամ պահպանելու երաշխիքների կիրառման հետ կապված տվյլաների ամբողջականությունը.
փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակ (PIL - Physical Inventory Listing)՝ միջուկային նյութերի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի վերաբերյալ հաշվետվություն.
միջուկային նյութի փաստացի առկա գույքաքանակ (Phisical Inventory)՝ չափումներով կամ հաշվարկային մեթոդներով որոշված, տվյալ պահին հաշվառման գոտում ֆիզիկապես առկա միջուկային նյութերի զանգվածների հանրագումար
ֆիզիկական գույքագրում՝ միջուկային նյութի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի որոշումը.
կնիք` միջամտություն մատնանշող սարք, որն օգտագործվում է միացնելու պահպանման համակարգի շարժունակ տարրերը, կանխելու մուտքը այդ համակարգ՝ առանց կնիքը կոտրելու/վնասելու կամ պահպանման միջոցները վնասելու.
միջուկային նյութի հաշվառման կասեցում՝ պետութայն հայտի հիման վրա, ԱԷՄԳ համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից ժամանակավոր դուրսբերում.
միջուկային նյութի հաշվառման դադարեցում՝ պետութայն հայտի հիման վրա, ԱԷՄԳ համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից դուրսբերում»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 31. Միջուկային եւ հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը
1.Հայաստանի Հանրապետությունում միջուկային եւ հատուկ նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման եւ վերահսկման:
2. Միջուկային եւ հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների նյութերի հաշվառում իրականացնում են դրանք ներմուծող, արտահանող, օգտագործող, պահեստավորող եւ փոխադրող իրավաբանական անձինք եւ կարգավորող մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերի հաշվառումը եւ վերահսկողությունն իրականացվում է միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկողության պետական համակարգի միջոցով, Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր միջուկային նյութերի գրանցմամբ: Միջուկային նյութերի հաշվառումը եւ վերահսկողությունը սկսվում է միջուկային նյութի ներմուծման պահից եւ դադարում է միջուկային նյութի՝ այլ պետություն արտահանման պահին, կամ երբ որոշում է կայացվում միջուկային նյութի ոչ միջուկային օգտագործման մասին:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1- 31.8 հոդվածներով
«Հոդված 31.1 Միջուկային նյութերի պետական հաշվառման եւ վերահսկան պետական համակարգի նպատակները
1.Միջուկային նյութերի պետական հաշվառումն եւ վերահսկումը նպատակ ունի ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը՝ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) միջեւ համաձայնագրին (այսուհետ՝ Երաշխիքների կիրառման համաձայնագիր), ինչպես նաեւ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությանը (այսուհետ՝ Լրացուցիչ արձանագրություն) համապատասխան:
2) հաշվառման եւ վերահսկման ենթակառուցվածքի ստեղծումը.
3) միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկման տեխնիկական, վարչական, կազմակերպական ընթացակարգերի ներդնումը պետական եւ իրավաբանական անձանց մակարդակով:
Հոդված 31.2 Միջուկային նյութերի հաշվառման կազմակերպումը
1. Միջուկային նյութերի հաշվառումն իրականացվում է երկու մակարդակներով՝ իրավաբանական անձանց մակարդակով եւ պետական մակարդակով: Իրավաբանական անձանց մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է միջուկային տեղակայանքի/միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը:
2.Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է կարգավորող մարմինը:
Հոդված 31.3 Միջուկային նյութերի հաշվառման նախապատրաստական միջոցառումները
1. Միջուկային նյութի հաշվառման հիմքում ընկած է միջուկային նյութի հաշվեկշռի գոտիների սահմանումը, որոնցում որոշվում է միջուկային նյութի քանակը եւ շարժը:
2.Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային նյութի հաշվեկշռի յուրաքանչյուր գոտում իրականացվում է՝ գրանցելով միջուկային նյութի քանակի ու շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, ֆիզիկական գույքագրումից հետո կազմելով միջուկային նյութերի հաշվեկշիռը, որոշելով չհաշվառված միջուկային նյութի քանակը, եթե այդպիսին առկա է:
3.Չհաշվառված միջուկային նյութի քանակը որոշվում է հետեւյալ բանաձեւով`
MUF=BI-PI=(PB+I-D)-PE
որտեղ BI-ն՝ միջուկային նյութերի հաշվառված քանակն է, PI-ն՝ միջուկային նյութերի փաստացի առկա քանակը, PB-ն՝ գույքագրման սկզբում հաշվառման փաստաղթերում գրանցված միջուկային նյութի քանակն է հաշվեկշռի գոտում, I-ն՝ միջուկային նյութի որոշված եւ հաշվառման փաստաղթերում գրանցված աճն է հաշվեկշռի գոտում, տվյալ միջհաշվեկշռային ժամանակահատվածում, D-ն՝ միջուկային նյութի որոշված եւ հաշվառման փաստաթղթերում գրանցված նվազումն է հաշվեկշռի գոտում տվյալ միջհաշվեկշռային ժամանակահատվածում, PE-ն՝ գույքագրման վերջում փաստաթղթերով հաշվառված միջուկային նյութի քանակն է հաշվեկշիռի գոտում:
4. Միջուկային նյութի հաշվեկշռի գոտում յուրաքանչյուր միջուկային նյութ ենթակա է հաշվառման եւ վերահսկողության, եթե դրա քանակը հավասար է կամ գերազանցում է Աղյուսակում ներկայացված միջուկային նյութի հաշվառման միավորին:
եւ 1 գ ամբողջ տարրի համար |
|
5.Միջուկային նյութերի հաշվառման նպատակով միջուկային տեղակայանքի օպերատորը ձեռնարկում է նախապատրաստական հետեւյալ միջոցառումները՝
1) նշանակում է միջուկային նյութերի հաշվառման եւ հսկման պատասխանտու(ներ).
2) կարգավորող մարմնի հետ համաձայնեցնելով, սահմանում է միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի եւ չափման կետեր.
3) կարգավորող մարմին է ներկայացնում ԱԷՄԳ-ի կողմից սահմանված ձեւաչափին համապատասխան լրացված տեղակայանքի նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը (DIQ - Design Information Questioner): Պլանավորվող կամ կառուցվող տեղակայանքների համար նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը պետք է ներկայացվի կառուցումը սկսելուց առնվազն 180 օր առաջ, բայց ոչ ուշ, քան միջուկային նյութը տեղակայանք բերելուց 180 օր առաջ:
4) ստեղծում է հաշվետվությունների եւ միջուկային նյութերի քանակական բնութագրերի ու շարժի վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգ.
5) ստեղծում է միջուկային նյութերի չափումների համակարգ.
6) ստեղծում է միջուկային նյութերի պահպանման եւ հսկողության միջոցառումների համակարգ.
7) մշակում եւ հաստատում է միջուկային նյութերի հաշվառման եւ հսկման որակի ապահովման ծրագիր.
8) հագեցնում է միջուկային նյութերի հաշվառման եւ հսկման մեթոդական, տեխնիկական եւ ծրագրային համակարգերով
9) իրականացնում է աշխատակիցների մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում:
6. Միջուկային նյութերի հաշվառման նպատակով միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը ձեռնարկում է նախապատրաստական հետեւյալ միջոցառումները՝
1)նշանակում է միջուկային նյութերի հաշվառման եւ հսկման պատասխանտու(ներ),
2) կարգավորող մարմին է ներկայացնում ԱԷՄԳ-ի կողմից սահմանած ձեւաչափին համապատասխան լրացված՝ տեղակայանքի նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը: Պլանավորվող կամ կառուցվող տեղակայանքների համար նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը պետք է ներկայացվի կառուցումը սկսելուց առնվազն 180 օր առաջ, բայց ոչ ուշ, քան միջուկային նյութը տեղակայանք բերելուց 180 օր առաջ:
3) ստեղծում է միջուկային նյութերի քանակական բնութագրերի եւ շարժի վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգ,
4) ստեղծում է միջուկային նյութերի պահպանման եւ հսկողության միջոցառումների համակարգ:
Հոդված 31.4 Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային տեղակայանքներում
1. Միջուկային տեղակայանքներում միջուկային նյութերի հաշվառման եւ հսկման համակարգը ներառում է հետեւյալ տարրերը՝
1) միջուկային նյութերի հաշվառումը, հսկողությունը եւ ֆիզիկական գույքագրումը.
2) միջուկային նյութերի միջազգային եւ ներպետական փոխադրումների վերաբերյալ գրանցումները եւ դրանց հիման վրա հաշվետվությունների կազմումը.
3) միջուկային նյութերի նկատմամբ երաշխիքների կիրառման կասեցման, կասեցման վերացման եւ դադարեցման փաստաթղթերի ձեւակերպումը:
2. Միջուկային նյութերի ներպետական փոխադրման դեպքում առաքողը, փոխադրման օրվանից մեկ շաբաթ առաջ կարգավորող մարմնին է ներկայացնում նախնական տեղեկատվություն առաքվող միջուկային նյութերի տեսակի ու քանակի, ստացող միջուկային տեղակայանքի միջուկային նյութի հաշվեկշռի գոտու անվանման եւ կոդի վերաբերյալ:
3.Միջուկային նյութը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ստացողը պետք է կատարի ստացված միջուկային նյութերի ստուգողական չափումներ: Միջուկային նյութերի բնութագրերում եւ քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերերվելու դեպքում, ստացողը հաստատում է առաքողի՝ միջուկային նյութերի վերաբերյալ տվյալները եւ այդ մասին տեղյակ է պահում առաքողին եւ կարգավորող մարմնին: Առաքողի ու ստացողի՝ միջուկային նյութերի հաշվեկշիռների գոտիների գրանցամատյաններում (GL-General Ledger) կատարվում են միջուկային նյութերի գույքաքանակների համապատասխան փոփոխությունները եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմին, գույքաքանակի փոփոխության օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
4. Միջուկային նյութերի բնութագրերում եւ քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում (երբ առաքողի-ստացողի տվյալների տարբերության բացարձակ արժեքը գերազանցում է չափման ճշտությունը), ստացողը միջոցներ է ձեռնարկում տարբերությունների պատճառները բացահայտելու համար, եւ այդ մասին տեղյակ է պահում կարգավորող մարմնին: Տարբերությունների հարցը լուծվում է կարգավորող մարմնի ստուգողական չափումների հիման վրա:
5. Միջուկային նյութերը ՀՀ ներմուծելու դեպքում ստացողը ներմուծման նախատեսված օրվանից երկու շաբաթ առաջ ներմուծման մասին նախնական տեղեկատվություն է ներկայացնում կարգավորող մարմնին: Կարգավորող մարմինը նախնական տեղեկատվությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ԱԷՄԳ-ին ծանուցում է միջուկային նյութի ստացման մասին:
6.ԱԷՄԳ-ն կարող է որոշում ընդունել ստուգել միջուկային նյութի ստացումը:
7.Միջուկային նյութը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ստացողը պետք է կատարի ստացված միջուկային նյութերի ստուգողական չափումներ:
8.Միջուկային նյութերի բնութագրերում եւ քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերերվելու դեպքում, ստացողը հաստատում է առաքողի` միջուկային նյութի վերաբերյալ տվյալները եւ տեղեկացնում է առաքողին եւ կարգավորող մարմնին: Միջուկային նյութ ստացողը միջուկային նյութերի հաշվեկշիռների գոտիների գրանցամատյանում կատարում է միջուկային նյութերի գույքաքանակների համապատասխան փոփոխությունները եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմին, գույքաքանակի փոփոխության օրվանից հետո 10-օրյա ժամկետում;
9. Միջուկային նյութերի բնութագրերում եւ քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում (երբ առաքողի-ստացողի տվյալների տարբերության բացարձակ արժեքը գերազանցում է չափման ճշտությունը), ստացողը միջոցներ է ձեռնարկում տարբերությունների պատճառները բացահայտելու համար, եւ այդ մասին տեղյակ է պահում կարգավորող մարմնին տարբերությունը հայտնաբերելու օրվանից հետո եռօրյա ժամկետում: Տարբերությունների հարցը լուծվում է կարգավորող մարմնի կամ անհրաժեշտության դեպքում ԱԷՄԳ-ի ստուգողական չափումների հիման վրա:
10. Միջուկային նյութի արտահանման դեպքում առաքողը առաքման համար նախատեսված օրվանից երկու շաբաթ առաջ առաքման մասին նախնական տեղեկատվություն է ներկայացնում կարգավորող մարմնին: Կարգավորող մարմինը նախնական տեղեկատվությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ԱԷՄԳ-ին ծանուցում է միջուկային նյութի արտահանման մասին: ԱԷՄԳ-ն կարող է որոշում ընդունել ստուգել միջուկային նյութի առաքումը:
11.Արտահանվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտու գրանցամատյանում կատարվում են համապատասխան գրառումներ եւ միջուկային նյութի գույքաքանակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմնին, գույքաքանակի փոփոխության օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
12.Միջուկային նյութի հաշվեկշռի գոտում միջուկային նյութերի ֆիզիկական գույքագրումն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ:
13.Միջուկային նյութերի հաշվառումը կասեցվում է, ԱԷՄԳ-ի համաձայնությունը ստանալուց հետո՝
1) երբ դրանք օգտագործվում են գրամներով կամ ավելի փոքր քանակությամբ որպես չափման սարքերի գրանցիչ.
2) ոչ միջուկային գործունեության մեջ կիրառվող միջուկային նյութերի նկատմամբ, եթե դրանք վերականգնվող են.
3) պլուտոնիումի նկատմամբ՝ եթե դրանում պլուտոնիում-238-ի կոնցենտրացիան գերազանցում է 80 տոկոսը:
14. Միջուկային նյութի հաշվառման կասեցումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձեւակերպվում է միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության հաշվետվության մեջ, որպես գույքաքանակի փոփոխություն եւ ներկայացվում կարգավորող մարմին:
15. Սույն օրենքի 31.4 հոդվածի 13-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաեւ կասեցված միջուկային նյութի արտահանման դեպքում, կարգավորող մարմնի որոշմամբ եւ ԱԷՄԳ-ի համաձայնությամբ միջուկային նյութերի հաշվառման կասեցումը վերացվում է:
16. Միջուկային նյութի կասեցման վերացումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձեւակերպվում է միջուկային նյութի գույքաքանակի փոփոխության հաշվետվությունում, որպես գույքակազմի փոփոխություն, եւ ներկայացվում կարգավորող մարմին:
17. Միջուկային նյութերի նկատմամբ հաշվառումը դադարեցվում է ԱԷՄԳ-ի համաձայնությունը ստանալուց հետո, երբ միջուկային նյութը սպառվել է, կամ ֆիզիկապես, քիմիապես լուծվել է այնպես, որ այլեւս չի կարող օգտագործվել միջուկային գործունեության մեջ կամ գործնականում դարձել է չվերականգնվող:
18. Միջուկային նյութի հաշվառման դադարեցումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձեւակերպվում է միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության հաշվետվության մեջ, որպես գույքաքանակի փոփոխություն եւ ներկայացվում է կարգավորող մարմին:
Հոդված 31.5 Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքներում
1. Միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքները միավորվում են հաշվառման մեկ ընդհանուր գոտում:
2. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք հանդիսանում է չափման կետ միջուկային նյութերի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտում:
3. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք պետք է գրանցի ներպետական ու միջազգային փոխադրումների, ֆիզիկական գույքագրման վերաբերյալ եւ երաշխիքների կասեցման ու դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը:
4.Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք վերոհիշյալ տեղեկատվությունը պետք է ներկայացնի կարգավորող մարմին` յուրաքանչյուր տարի, մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը:
5.Միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը միջուկային նյութերի հաշվառման ընթացքում իրականացնում է սույն օրենքի 31.4 հոդվածի 1-17 մասերում նշված գործառույթները, բացառությամբ` հաշվետվություններ կազմելը:
Հոդված 31. 6 Միջուկային նյութերի հաշվառումը եւ վերահսկողությունը պետական մակարդակով
1. Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն ու վերահսկումն իրականացնում է կարգավորող մարմինը:
2.Կարգավորող մարմինը՝
1) գնահատում է իրավաբանական անձանց կողմից ներկայացված միջուկային նյութերի հաշվառման նպատակով իրականցված գրանցումները եւ հաշվառման հաշվետվությունները, վերլուծում ստացված տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը.
2) սահմանում է միջուկային նյութերի հաշվառման գրանցումների եւ հաշվառման հաշվետվությունների ձեւի եւ բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաեւ միջուկային նյութերի ֆիզիկական գույքագրման նկատմամբ պահանջները.
3) գրանցումների եւ հաշվետվությունների հիման վրա վարում է միջուկային նյութերի պետական ռեգիստրը, որը միջուկային նյութերի հաշվառման հիմնական փաստաթուղթն է: Պետական ռեգիստրից օգտվելու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:
4) վարում է միջուկային նյութի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտու գրանցամատյան.
5) կազմում է միջուկային նյութի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտու միջուկային նյութերի հաշվառման հաշվետվությունները.
6) ԱԷՄԳ-ի հետ համատեղ որոշում է տվյալ միջուկային նյութերի նկատմամբ երաշխիքների կիրառման սկիզբը, կիրառումից ազատելը եւ վերսկսելը.
7) միջոցներ է ձեռնարկում վերացնելու միջուկային նյութերի հաշվառման հետ կապված թերությունները եւ դրանց պատճառները.
8) Երաշխիքների կիրառման համաձայնագրից ու Լրացուցիչ արձանագրությունից բխող՝ միջուկային նյութերի հաշվառման հաշվետվություններ ու տեղեկատվություն է ներկայացնում ԱԷՄԳ.
9) համակարգում է ԱԷՄԳ-ի կողմից իրականացվող ստուգումների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված կազմակերպական հարցերը.
10) երաշխիքների կիրառման մասին համաձայնագրին համապատասխան, հաշվառման կասեցման վերաբերյալ հայտը ներկայացնում է ԱէՄԳ.
11) լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող հայտարարագրում ներառում է տեղեկություններ կասեցված միջուկային նյութերի կատեգորիայի, քանակի եւ գտնվելու վայրի մասին.
12) կասեցված միջուկային նյութերի արտահանման դեպքում դիմում է ԱԷՄԳ՝ կասեցման վերացման եւ երաշխիքների կիրառման վերականգնման համար.
13) երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան, հաշվառման դադարեցման վերաբերյալ հայտը ներկայացնում է ԱէՄԳ:
14) եթե միջուկային նյութը, որի հաշվառումը դարդարեցվել է, իրենից ներկայացնում է պլուտոնիում կամ բարձր հարստացված ուրան պարունակող միջին կամ բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոն, ապա կարգավորող մարմինը դրանց վերաբերյալ Լրացուցիչ արձանագրությամբ սահմանված ձեւի եւ բովանդակության հաշվետվություն է ներկայացնում ԱԷՄԳ.
15) անցկացնում է միջուկային նյութերի հաշվառմանն ուղղված տեսչական ստուգումներ:
3. Տեսչական ստուգումները կազմակերպվում եւ իրականացվում են <<Հայաստանի Հանրապետությունում ստուգւմների կազմակերպման եւ անցկացման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
4.Տեսչական ստուգման ժամանակ կարգավորող մարմինը ստուգում է՝
1) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի եւ տրված լիցենզիաների, կարգադրագրերի պահանջների կատարումը.
2) միջուկային նյութերի նպատակային օգտագործումը.
3) լիցենզավորված անձի՝ միջուկային նյութերի հաշվառման համակարգի իրականացման կարողությունը.
4)միջուկային նյութի հաշվեկշռի գոտիներում միջուկային նյութի ֆիզիկական առկայությունը.
5) միջուկային նյութերի հաշվառման ու հսկման որակի ապահովման ծրագրի կատարումը:
Հոդված 31.7 ԱԷՄԳ-Ի տեսչական ստուգումները
1.Համաձայն Երաշխիքների կիրառման համաձայնագրի, միջուկային նյութերի հաշվառման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում նաեւ ԱԷՄԳ-ի տեսուչները՝ տեսչական ստուգումների եւ միջուկային նյութի չափումների միջոցով:
2. Տեսչական ստուգման արդյունքների մասին ԱԷՄԳ-ն կարգավորող մարմնին ներկայացնում է իր եզրակացությունը, որը փոխանցվում է համապատասխան օպերատորներին:
Հոդված 31.8 ԱԷՄԳ տեղեկատվություն եւ հաշվետվություններ ներկայացնելը
1.Երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան, կարգավորող մարմինը ԱԷՄԳ է ներկայացնում հետեւյալ տեղեկատվությունը եւ հաշվետվությունները՝
1) Նախագծի վերաբերյալ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր ծրագրավորվող, կառուցվող կամ գործող տեղակայանքի համար ներկայացվում է նախագծի վերաբերյալ հարցաթերթիկ: Տեղակայանքի շահագործման կամ կառուցման ընթացքում երաշխիքների կիրառման հետ կապված փոփոխությունների դեպքում համապատասխանաբար ներկայացվում է նախագծի վերաբերյալ փոփոխված հարցաթերթիկը:
2) Յուրաքանչյուր միջուկային նյութի հաշվեկշռի գոտու համար ներկայացվում են հետեւյալ հաշվետվությունները եւ ծանուցումները՝
ա. Միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության վերաբերյալ հաշվետվություններ (ICR - Inventory Change Report). ներկայացվում են 30 օրվա ընթացում սկսված այն ամսվա ավարտից, երբ տեղի է ունեցել միջուկային նյութի քանակի փոփոխություն.
բ. Միջուկային նյութի հաշվեկշռի վերաբերյալ հաշվետվությունը (MBR - Material Balance Report) եւ փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակը (PIL). ներկայացվում են միջուկային նյութի գույքագրումից հետո, 30 օրվա ընթացքում.
գ. Միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության վերաբերյալ, միջուկային նյութի հաշվեկշռի վերաբերյալ եւ փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակի վերաբերյալ հաշվետվություններին կից համառոտ տեղականք՝ հաշվետվությունների պարզաբանումներով
դ. Հատուկ հաշվետվություններ` անոմալիայի դեպքում
3) Ուղղումներ նախորդ հաշվետվություններում
4) Ծանուցումներ՝
Տեղեկատվություն միջուկային նյութերի պլանավորված գույքագրման ամսաթվերի մասին, միջուկային նյութերի ներպետական փոխադրումների, միջուկային նյութերի հետ կապված միջոցառումների տարեկան ժամանակացույցը եւ ԱԷՄԳ պահանջով այլ տեղեկություն»:
1. Անհրաժեշտությունը
Վերոհիշյալ օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) միջեւ կնքված Համաձայնագրի, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ Համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության պահանջներից, ապահովելու ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝օրենք) 31-րդ հոդվածում այս հարաբերությունների կարգավորումը տրված է ընդհանուր դրույթներով:
Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկման իրավահարաբերությունների կարգավորում, ստուգումների կազմակերպում եւ անցկացում եւ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի դրույթները (վերահսկողություն իրականացնելու կարգը եւ ստուգումների վերաբերյալ դրույթները կարող են սահմանվել միայն օրենքով), օրենքով ամրագրվել են վերոհիշյալ հարաբերությունները, հաշվառման կազմակերպումը, իրականացումը եւ վերահսկողությունը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով կսահմանվեն պետական հաշվառման եւ վերահսկման ենթակա միջուկային նյութերը, միջուկային նյութերի հաշվառման համար անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերը, միջուկային տեղակայանքի, ատոմային էներգիայի օգտագործման այլ օբյեկտներում եւ պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառմանը ներկայացվող պահանջները, միջուկային նյութերի հաշվառումից հանելու, կասեցնելու, հաշվառումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, ստուգումները, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն ներկայացվող հաշվետվություններն ու տեղեկությունները, եւ հաշվառման ու վերահսկման հետ կապված հարաբերությունները:
4. Բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունը բխում է միջուկային զենքը չտարածելու, այն խաղաղ նխատակներով օգտագործելու՝ ՀՀ որդեգրած քաղաքականությունից, եւ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման պահանջից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի աշխատողների, ինչպես նաեւ ԱԷՄԳ- փորձագետների, ԱՄՆ էներգետիկային դեպարտամենտի մասնագետների հետ համատեղ:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Վերոհիշյալ նախագծի ընդունմամբ ՀՀում կստեղծվեն միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկման համար անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կնպաստեն միջուկային նյութերի կորստի, հափշտակության եւ անօրինական շրջանառության բացահայտմանն ու կանխմանը եւ կապահովեն «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ եւ ԱԷՄԳ-ի միջեւ կնքված համաձայնագրի, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության պարտականությունունների կատարումը: