Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ (կամ) բնապահպանական տեսչական մարմինների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող ստուգումների,» բառերը:
1. Անհրաժեշտությունը
Վերոհիշյալ օրենքի ընդունումը բխում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծից, որով ապահովվում են «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրից, ինչպես նաեւ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությունից բխող ՀՀ պարտականությունները? միջուկային նյութերի հաշվառման պետական համակարգի ստեղծման եւ վերահսկողության հետ կապված:
Միջուկային նյութերի հաշվառման համակարգի նկատամբ վերահսկողությունն ապահովվում է կարգավորող մարմնի եւ ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից? ստուգումների միջոցով, որոնք անցկացվում են հավաստիանալու համար, որ միջուկային նյութն օգտագործվում է նպատակային (խաղաղ նպատակներով):
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Միջուկային նյութերի հաշվառման վերահսկման հետ կապված ստուգումները լինում են ծրագրավորված, չհայտարարված` միջուկային նյութերի հաշվառման համակարգի փաստացի վիճակը ստուգելու համար (միջուկային նյութերի քանակներում էական տարբերությունների, անոմալիաների կամ այլ անհամապատասխանությունների ժամանակ), եւ դրանք իրականացվում են ըստ անհրաժեշտության, առանց ժամկետի սահմանափակման:
Ելնելով վերոհիշյալից, ստուգումների կազմակերպան եւ անցկացման գործընթացը համապատասխանեցվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի կարգավորման նպատակն է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի կիրառումը միջուկային նյութերի հաշվառման եւ վերահսկման գործընթացում, ապահովել միջուկային զենքը չտարածելու հետ կապված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի աշխատողների կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Վերոհիշյալ օրենքի ընդունմամբ կապահովվի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքների? ստուգումների անցկացման դրույթների մասով միմյանց համապատասխանությունը: