Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ (կամ) բնապահպանական տեսչական մարմինների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող ստուգումների,» բառերը: