Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23, օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ` բացառությամբ «ե» կետի, 7-րդ, 13-րդ, 15-րդ, 18-րդ` բացառությամբ 1-ին մասի «ե» կետի, «սորտ» եւ «սորտի եւ» բառերը` համապատասխան հոլովաձեւերով հանել:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածից հանել «բույսերի սորտերի եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «դ» կետերը, «բ» կետի առաջին պարբերությունը, 13-րդ հոդվածի 1-ին մասի` «բ» կետը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 30 տարի:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի`
1. 1-ին մասի 1-ին կետից հանել «սորտը եւ» եւ «սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ» բառերը, «բ» ենթակետից` հանել «իսկ խաղողի, պտղատու, դեկորատիվ ու անտառային ծառատեսակների համար` ավելի վաղ, քան 6 տարի առաջ» բառերը.
2. 3-րդ կետից հանել «սորտի բույսերը եւ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սերմնանյութ եւ » բառերը:
Հոդված 7. Օրենքի 3-րդ հոդվածում «ե» կետի «բույսի սորտ կամ» բառերը եւ 13-րդ հոդվածի 3-րդ մասի` «սորտի սերմերի եւ» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «սորտի» բառը փոխարինել «ցեղի» բառով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի դեկտեմբերի 1-ից: