Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը «ժ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում` վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:»
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «է» կետը «ստու?ման ընթացքում» բառերից հետո լրացնել «` 3 աշխատանքային օրում,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: