Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում` վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «է» կետը «ստուգման ընթացքում» բառերից հետո լրացնել «` 3 աշխատանքային օրում,» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: