Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-046-22.08.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 . «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-62-Ն oրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ուսանող» բառից հետո լրացնել «(կուրսանտ, ունկնդիր)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «ռազմական» բառից հետո լրացնել «(ռազմաբժշկական)» բառը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է պայմանագիր` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի`
1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «ռեկտորը» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետը)» բառերը, իսկ «պրոռեկտորները» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալները)» բառերը.

2. 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Ռազմաուսումնական հաստատության պետի (Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռազմաուսումնական հաստատության պետն իրականացնում է ռազմաուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:».

3. 8-րդ մասում «դեկանի» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի» բառերը, իսկ «վարիչի» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «ուսանողները» բառից հետո լրացնել «(կուրսնատները, ունկնդիրները)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «ասիստենտ» բառից հետո լրացնել «, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ֆակուլտետի պետ, ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 105-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք են հանդիսացել ռազմակրթական համակարգի բարեփոխումները եւ ռազմական կրթության չափորոշիչների, ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմաուսումնական հաստատությունները չունեն իրավական կարգավիճակ, հանդիսանալով զորամասեր իրականացնում են բարձրագույն մասնագիտական կրթական գործունեություն, ինչն օրենսդրորեն կարգավորված չէ: Հստակեցված չեն նաեւ ռազմական ուսուցման պետական կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը, ռազմաուսումնական հաստատությունների կառավարման հետ կապված հարաբերությունները, պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների կարգավիճակը,ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ապահովել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների եւ ունկնդիրների ուսումնառության բովանդակության պարտադիր նվազագույնի, ուսումնական գործընթացի առավելագույն ծավալի եւ շրջանավարտ սպաներին ներկայացվող որակական պահանջները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2012թ. «ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը եւ սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 9 արձանագրային որոշմամբ նախատեսվել է ռազմական կրթության ինտեգրումը ընդհանուր կրթական համակարգին, ռազմական ուսուցման գործընթացի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, քայլեր են ձեռնարկվում զինվորական ծառայության յուրաքանչյուր կազմի ուսուցման համար հստակ կրթական չափորոշիչների եւ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի պետական կրթական չափորոշիչներում ներառել ռազմական կրթական ծրագրերը, ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների` կուրսանտների եւ ունկնդիրների կարգավիճակը, ռազմաուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրի մակարդակը, ուսուցման ժամկետները, լրացուցիչ կրթության շրջանակներում ռազմական կրթության ապահովման հնարավորությունները, ռազմաուսումնական հաստատությունների կառավարման ոլորտի առանձնահատկությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության, իրավաբանական վարչությունների կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են`

Մհեր Շիրինյան,

Ալբերտ Հակոբյան,

Սասուն Սիմոնյան

6. Ակնկալվող արդյունքը

Ռազմական կրթական չափորոշիչների եւ ռազմական կրթական ծրագրերի սահմանման, ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակի հստակեցման միջոցով ապահովել ՀՀ ռազմական կրթության զարգացումը, դրա համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, բարձրացնել բոլոր կազմերի զինծառայողների կրթության որակը եւ մասնագիտական պատրաստվածության մակարդակը:

Օրենքի նախագծի ընդունումը

7. Այլ տեղեկություններ չկան: