Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-046-22.08.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-62-Ն oրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ուսանող» բառից հետո լրացնել «(կուրսանտ, ունկնդիր)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «ռազմական» բառից հետո լրացնել «(ռազմաբժշկական)» բառը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4 . Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է պայմանագիր` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի`

1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «ռեկտորը» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետը)» բառերը, իսկ «պրոռեկտորները» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալները)» բառերը.

2. 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Ռազմաուսումնական հաստատության պետի (Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռազմաուսումնական հաստատության պետն իրականացնում է ռազմաուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:».

3. 8-րդ մասում «դեկանի» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի» բառերը, իսկ «վարիչի» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «ուսանողները» բառից հետո լրացնել «(կուրսնատները, ունկնդիրները)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «ասիստենտ» բառից հետո լրացնել «, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ֆակուլտետի պետ, ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: