Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0461-22.08.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀO-297 oրենքի (այսուհետ` օրենք)` 3-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 3-րդ կետում «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերը.

2. 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել նոր «4.1-րդ» կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.».

3. 1-ին մասի 20-րդ կետում «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «Բուհական» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության)» բառերը, իսկ «ուսանողներն» բառը փոխարինել «ուսանողները (կուրսնատները, ունկնդիրները)» բառերով.

2. 4-րդ մասում «Ուսանողներն» բառը փոխարինել «Ուսանողները (կուրսնատները, ունկնդիրները)» բառերով.

3. 5-րդ մասի առաջին նախադասությունում.

1) «ռեկտոր,» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ,» բառերը.

2) «ղեկավար» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ» բառերը.

3) «վարիչ» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ)» բառերը.

4. 8-րդ մասից հետո լրացնել նոր 8.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկու-թյունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3 . Օրենքի 37-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի  3-րդ, 6-րդ, 6.1-րդ, 7-րդ, 10-րդ եւ 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:»:

ՀՈԴՎԱԾ 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: