Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 8-րդ կետով.
«8) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքում ու կարգով նույն օրենքով սահմանված հայտարարագիրը վերլուծելը:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 22-րդ կետով.
«22) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքում ու կարգով մեկամսյա ժամկետում վերլուծության է ենթարկում նույն օրենքին համապատասխան ներկայացված հայտարարագիրը եւ դրա արդյունքները տրամադրում դիմող մարմնին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: