Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0472-22.08.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության  1998 թվականի հուլիսի 1-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.  Թարգմանիչ է համարվում նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչը»:

Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ .

«Հոդված 208.    ԽՈՒԼ, ԱՅԼ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ  ՏԱՌԱՊՈՂ  ՎԿԱՅԻ  ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1.Խուլ վկայի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:» :
 
Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 6-րդ մասը  շարադրել նոր խմբագրությամբ .

«6. Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի  մասնակցությամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Իրավական ակտի հիմնավորումը


Անհրաժեշտությունը

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2011-12-27 թիվ 02/14.2/20788-11 /099/27903-11/   եւ  2012-02-06 N  02/14.2/1359-12 /099/2385-12/ հանձնարականների պահանջների կատարմամբ, Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով      իրականացնելու անհրաժեշտությամբ:


«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2011-12-27 թիվ 02/14.2/20788-11 /099/27903-11/   եւ  2012-02-06 N  02/14.2/1359-12 /099/2385-12/ հանձնարականների պահանջների կատարմամբ, Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով      իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն պետությունը շարժուձեւի լեզուն ընդունում է որպես անձնական շփման, ուսուցման եւ թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց: Սակայն սահմանված չէ, որ խուլերի ուսուցումը պետք է իրականացվի  հայերեն ժեստերի լեզվով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումը կնպաստի, խուլերի կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը: Նկատի ունենալով, որ խուլերի հաղորդակցման հիմնական լեզուն հայերեն ժեստերի լեզուն է, իսկ ուսումնական պրակտիկան եւ միջազգային փորձը վկայում են, որ խուլերի կրթության կազմակերպման ամենաարդյունավետ միջոցը երկլեզու ուսուցումն է, ուստի օրենքի ընդունումով խուլերի կրթության եւ դաստիարակության համար երկու լեզուների` հայերենի եւ հայերեն ժեստերի լեզվի միաժամանակյա կիրառումը դառնում է պարտադիր:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Իրավական ակտի ընդունման նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը եւ ներգրավվածությանը  հասարակական կյանքին, նրանց հիմնարար իրավունքների` մասնավորապես տեղեկատվության եւ կրթության իրավունքների պաշտպանությանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի   նախագիծը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության   եւ «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ»-ի  կողմից:

Ակնկալվող արդյունքը

Ուսուցման գործընթացի կազմակերպումը ժեստերի լեզվով իրականացնելու դեպքում կդյուրինացվի մատուցվող կրթական ծրագրի յուրացումը խուլերի կողմից, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը: