Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Թարգմանիչ է համարվում նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչը»:
Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ .
«Հոդված 208. ԽՈՒԼ, ԱՅԼ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1.Խուլ վկայի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:» :
Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ .
«6. Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: