Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Թարգմանիչ է համարվում նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 208. Խուլ, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի հարցաքննությունը
1. Խուլ վկայի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: