Armenian ARMSCII Armenian
Կ-29266-23.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենք) 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «դատական ծառայություն,» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «, դատական ծառայողների» բառերը.

3) 3-րդ մասից հանել «եւ դատական» բառերը, իսկ «ծառայություններին» բառը փոխարինել «ծառայությանը» բառով:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:»:

Հոդված  3. Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  4. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 33-րդ կետի «դատական ծառայության եւ» բառերը հանել.

2) 34-րդ եւ 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 36-րդ եւ 38-րդ կետերի «դատական ծառայողների եւ» բառերը հանել.

4) 37-րդ կետի «դատական ծառայողների,» բառերը հանել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: