Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-0474
-22.08.2012-ԳԿ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածի՝
1. 4-րդ մասի 2-րդ պարբերության «խուլուհամր» բառը փոխարինել «խուլ» բառով.
2. 5-րդ մասից հանել «կամ խուլուհամրը» բառերը.
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Թարգմանիչ է համարվում նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչը»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: