Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0475-22.08.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով» բառերը փոխարինել . «ժեստերի լեզվով թարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ժեստերի լեզվով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5.1-ին  հոդվածի վերնագրում եւ տեքստում  «սուրդոթարգմանությամբ» բառը փոխարինել «ժեստերի լեզվով թարգմանությամբ» բառերով, իսկ «խուլուհամր» բառը`  «խուլ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: