Հոդված 1. «Սերմերի մասին»Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի»բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում»բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) 9-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության պետական փորձարկում անցած եւ գրանցված սորտ.»
2) 10-րդ պարբերությունում «տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված»բառերը հանել.
3) 12-րդ պարբերությունում՝ «օգտագործման թույլտվություն ունեցող»բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտի»բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագրից «օգտագործման թույլտվությունը»բառերը փոխարինել «գրանցումը»բառով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ «Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկը».
2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ «1. Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում գրանցվում են այն սորտերը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում անցել են տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ եւ տվել դրական արդյունք:
ա. Հայաստանի Հանրապետության տարածքում սորտի տնտեսական օգտակարության փորձարկումները եւ Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում դրա գրանցումը կատարվում է կամավոր սկզբունքով:
բ. Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկը վարում եւ ըստ անհրաժեշտության հրապարակում է լիազորված մարմինը:».
3) 3-րդ կետում «օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում»բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտի ցանկում»բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի բ) կետի «սերմեր»բառից հետո լրացնել «: Սուպերէլիտային սերմերը ստացվում են նախահիմնային սերմերից, իսկ էլիտային սերմերը՝ սուպերէլիտայի սերմերից», գ) կետի «սերմեր):»բառից հետո լրացնել «Առաջին վերարտադրության սերմերը ստացվում են էլիտային սերմերից, իսկ երկրորդ վերարտադրության սերմերը՝ առաջին վերարտադրության սերմերից:»բառերով.
2) 5-րդ մասի «Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում»բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական օգտակարության փորձարկումներ անցած բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտի ցանկում»բառով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի ա) կետը եւ 3-րդ մասը.
2) 1-ին մասի բ) կետի «ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում եւ»բառերը հանել, 4-րդ մասի «1-ին, 2-րդ եւ 3-րդ»բառերը փոխարինել «1-ին եւ 2-րդ»բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 6-ի N 02/23.8/1363-12 հանձնարարականի կատարման եւ Հայաստանի Հանրապետություն սերմերի ներմուծման սահմանափակումների վերացման եւ սերմերի շուկայի ազատականացման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետություն սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում ենթարկված լինի տնտեսական օգտակարության փորձարկումներ եւ գրանցված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի ընդունումից հետո՝ Հայաստանի Հանրապետություն սերմեր ներկրելու համար տնտեսական օգտակարության փորձարկումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում գրանցելը կկատարվի կամավոր սկզբունքով:
4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սերմերի շուկայի ազատականացում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ,
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը
Արդյունքում տնտեսավարողները կարող են, առանց սահմանափակումների, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել բույսերի ցանկացած սորտի սերմացուներ: