Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-054-24.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի :

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ


Անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն օրենքի նախագիծը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերին համապատասխան եւ սահմանում է 2013-2015 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղություններն ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների:

Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը: Նշվածից զատ, համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Համաձայնեցումը այլ պետական մարմինների հետ.

Նախագիծը մշակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից օրենքի նախագիծը կարծիքի եւ առաջարկությունների ու դիտողությունների է ներկայացվել թվով 55 սպառողների (օգտագործողների), այդ թվում` պետական մարմիններ, գիտակրթական հաստատություններ, հասարակական միություններ, միջազգային կազմակերպություններ եւ այլն, միաժամանակ, զետեղվել է ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջում` արձագանքման խնդրանքով: Արձագանքներ եղել են միայն գրությունների վերաբերյալ: Պատասխան գրություններ են ստացվել թվով 31-ից (կամ 56.3%-ը), որից` առաջարկություններ եւ դիտողություններ չունեն` թվով 21-ը (կամ 38.2%-ը): Օրենքի նախագիծը համաձայնեցվել է նաեւ ՀՀ ֆինանսների եւ ՀՀ արդարադատության նախարարությունների հետ:

Նախագծի մշակման համար կիրառված իրավական.

Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 77-Ն որոշման հավելված 1-ի 137-րդ կետով եւ պայմանավորված է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի մաս 6-ով սահմանված պահանջի ապահովման անհրաժեշտությամբ:
Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջները:

Նախագծի հեղինակները (մշակողները).

Նախագծի մշակմանը մասնակցել են`

Պետրոսյան Լիլիթ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ

Սարոյան Վարդուհի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Մուշեղյան Նարինե Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վիճակագրական տեղեկատվության տարածման եւ մարքեթինգի բաժնի պետ