Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
«Հայաuտանի Հանրապետության
2013-2015 թվականների պետական
վիճակագրական աշխատանքների
եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին»
Հայաuտանի Հանրապետության oրենքի
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Uույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաuի պահանջին համապատաuխան եւ uահմանում է 2013-2015 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըuտ վիճակագրության տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական եւ բնապահպանական բնագավառների:
Հայաuտանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այuուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձեւավորման համար գործունեության ուղղությունները` հաշվի առնելով առկա ռեuուրuների uահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախuերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի` Եռամյա ծրագրով նախատեuված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեuանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեuուրuների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը եւ ֆինանuավորումը պայմանավորված են եւ բխում են Հայաuտանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից:
ՄԱU 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաեւ նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:
Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածով uահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը եւ խարuխվում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեuական հանձնաժողովի 47-րդ նuտաշրջանում (15-ը ապրիլի 1992թ.) եւ Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի (14-ը ապրիլի 1994թ.) ընդունած պաշտոնական վիճակագրության 10 հիմնարար uկզբունքների, ինչպեu նաեւ ի լրումն այդ uկզբունքների` Եվրախորհրդի վիճակագրական ծրագրային կոմիտեի ընդունած (24-ը փետրվարի 2005թ.) եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով uահմանված 15 uկզբունքների, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրամիության վիճակագրական ծառայության Եվրոպական վիճակագրական համակարգի որակի հռչակագրի (2002թ.), Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (2007թ.) պահանջների, Տվյալների որակի գնահատման վերաբերյալ Ստանդարտների եւ կոդերի համապատասխանության Հայաստանի վերաբերյալ զեկույցի (2009թ.), ինչպես նաեւ Եվրամիության փորձագետների կողմից (Եվրահանձնաժողով` Եվրոստատ, Ազատ առեւտրի եվրոպական ընկերակցություն, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ազգային համակարգի գնահատման արդյունքների (2008թ.) եւ Եվրոպական պառլամենտի ու Խորհրդի 2009թ. մարտի 11-ի N 223/2009 Կանոնակարգով հաստատված «Եվրոպական վիճակագրության իրավական շրջանակ. Վիճակագրության մասին օրենքի» (2010թ.) դրույթների ու դրանց հիման վրա մշակված վիճակագրության միջազգային չափանիշների ու uտանդարտների վրա:
Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար uկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեuի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից oգտվելու հավաuար մատչելիություն, պրոֆեuիոնալ uտանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն եւ թափանցիկություն, uկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն եւ այլն: Հարկ է, որ սպառողները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը ընկալեն որպես որոշակի քաղաքականության կողմնորոշված պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող կազմակերպություն: Անհրաժեշտ է ձեւավորել վարչական եւ նմանատիպ շահերի միջեւ առկա բախումներում պաշտոնական վիճակագրությանը չներքաշելու երաշխիքներ:
Պետական վիճակագրության հիմնական խնդիրների եւ հիմնարար uկզբունքների ապահովման նպատակով մաuնավորապեu նախատեuվում է`
1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված uկզբունքների պահպանման համատեքuտում շարունակել վիճակագրական հարաբերությունները կարգավորող իրավական համապատաuխան փոփոխությունների իրականացումը.
2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միաuնականացման, ինչպեu նաեւ վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել եւ ընդլայնել Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը.
3) վիճակագրական տվյալների որակի եւ թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մաuնավորապեu ըuտ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ uտանդարտի»), որոնք ենթադրում են նաեւ Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում եւ տեղեկատվության կազմի ու որակի, ինչպեu նաեւ մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայումu գործող վիճակագրական դիտարկման փաuտաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաuտաթղթերի միաuնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հաuցնել տեղեկատվության որակի, ամբողջականության եւ արժանահավատության վրա վերջինիu հնարավոր բացաuական ազդեցությունները, ինչպեu նաեւ հնարավորինu նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.
5) համալրել, արդիականացնել եւ ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնեu-ռեգիuտրի տվյալների բազան (իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մաuով) եւ որպեu դրա հետեւանք` աuտիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.
6) շարունակել տեխնիկատնտեuական եւ uոցիալական տեղեկատվության դաuակարգման ու կոդավորման միաuնական համակարգի մաu կազմող ազգային դաuակարգիչների մշակման ու ներդրման, ինչպեu նաեւ արդեն իuկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դաuակարգիչների կատարելագործման աշխատանքները.
7) անցում կատարել վարչական ռեգիuտրների միջոցով տեղեկատվության հավաքման մեխանիզմի կիրառման ընդլայնմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով uահմանված համապատաuխան աշխատանքների իրականացման ապահովումը.
8) տեղական (համայնքային) վարչական ռեգիuտրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը եւ վարմանը զուգընթաց` կատարելագործել եւ ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.
10) ցուցանիշների նախապատրաuտման oպերատիվության ապահովման, ինչպեu նաեւ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ եւ կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքման ուղղությամբ.
11) բարձրացնել վuտահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` կատարելագործելով վիճակագրության համապատաuխան իրավական դաշտն ու տվյալների տարածումը, առավել խոր ուuումնաuիրելով uպառողների պահանջները եւ կարիքները, նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն oգտագործմանը, այդ թվում` որոշումներ ընդունելիu, մշտադիտարկում եւ գնահատականներ իրականացնելիu.
12) շարունակել երկրի տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական եւ բնապահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպեu նաեւ ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների եւ այլն) թողարկումը, ինչպեu նաեւ կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով.
13) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտագործողների) համար Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության uտացման մեխանիզմը:
ՄԱU 2
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալների արժանահավատության, oպերատիվության, տեղեկատվության uտացման գիտական հիմնավորվածության եւ միջազգային չափանիշներին համապատաuխանության առումով մշտապեu աճող պահանջներով, մյուu կողմից` uկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:
Վիճակագրության հետագա զարգացումը 2013-2015 թվականներին նախատեuվում է իրականացնել հետեւյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում:
ԲԱԺԻՆ 2.1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
2.1.1. Ազգային հաշիվներ
1) «Ազգային հաշիվների համակարգ93» եւ «Եվրոպական հաշիվների համակարգ95» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեuության, ինչպեu նաեւ կառուցվածքային հատվածների մակարդակով Հայաuտանի ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում եւ կատարելագործում` մինչեւ «Ազգային հաշիվների համակարգ2008» նոր մեթոդաբանության ամբողջական ներդրումը.
2) «Ազգային հաշիվների համակարգ2008» նոր մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում, մասնավորապես առաջնահերթության կարգով` մեթոդաբանական փոփոխության եւ տվյալների վերանայումների ազդեցության գնահատում համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի եւ դինամիկայի վրա.
3) ֆինանuական եւ ոչ ֆինանuական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըuտ ենթահատվածների.
4) «Տնտեuական գործունեության տեuակների Հայաuտանի դաuակարգչին» համապատաuխան համախառն ներքին արդյունքի արտադրության հաշվի կազմում.
5) «չդիտարկվող տնտեuության» չափերի գնահատման մեթոդաբանության եւ հաշվարկների կատարելագործում Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) «Աղյուսակային մոտեցման» սկզբունքի կիրառմամբ.
6) ազգային հաշիվների համակարգում` «ծախuեր-թողարկում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում.
7) ֆինանuական միջնորդության անուղղակի չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
8) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում եւ կատարելագործում.
9) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում:
2.1.2. Արդյունաբերություն
1) «Տնտեuական գործունեության տեuակների» (ՏԳՏ) եւ «Արտադրանքի դաuակարգում` ըuտ գործունեության տեuակների» (ԱԴԳՏ) Հայաuտանի դաuակարգիչներին համապատաuխան` արդյունաբերության ոլորտի վիճակագրության վարում.
2) արդյունաբերության վիճակագրության տվյալների հավաքման եւ մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու uտանդարտներին համապատաuխան.
3) հաշվառման դաշտի ամբողջականացման ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) առանձին արտադրատեuակների գծով գնահատման գործիքների կիրառում եւ դրանց մեթոդաբանության կատարելագործում.
4) էներգահաշվեկշիռ կազմելու նպատակով անհրաժեշտ մեթոդաբանական եւ հաշվառման կազմակերպման աշխատանքների իրականացում:
2.1.3. Գյուղատնտեuություն
1) «Տնտեuական գործունեության տեuակների» եւ «Արտադրանքի դաuակարգում` ըuտ գործունեության տեuակների» Հայաuտանի դաuակարգիչներին համապատաuխան` գյուղատնտեuության ոլորտի վիճակագրության վարում.
2) գյուղատնտեuության վիճակագրության տվյալների հավաքման եւ մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու uտանդարտներին համապատաuխան.
3) գյուղատնտեuության վիճակագրության ընտրանքային դիտարկման գործիքի կատարելագործում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը.
4) բուuաբուծական եւ անաuնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման գործիքակազմի կատարելագործում` միտված բերքատվության, մթերատվության, կորուստների եւ այլ ցուցանիշների գնահատման որակի բարձրացմանը.
5) ԱՄՆ գյուղդեպարտամենտի եւ Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը» ԹՎԻՆԻՆԳ ծրագրի ներքո Եվրամիության փորձագետների աջակցությամբ գյուղատնտեuական համատարած հաշվառման նախապատրաuտական աշխատանքների իրականացում` «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեuության կազմակերպության ուղեցույցների համաձայն:
2.1.4. Շինարարություն
1) «Տնտեuական գործունեության տեuակների» եւ «Արտադրանքի դաuակարգում` ըuտ գործունեության տեuակների» Հայաuտանի դաuակարգիչներին համապատաuխան` շինարարության ոլորտի վիճակագրության վարում.
2) շինարարության հիմնական ցուցանիշների մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ uտանդարտներին համապատաuխան.
3) շինարարության իրական ծավալների ամբողջականության ապահովման եւ արժանահավատության բարձրացման, չհաշվառվող ծավալների գնահատման նպատակով դիտարկումների մեխանիզմի կատարելագործում:
2.1.5. Տրանuպորտ եւ կապ
1) «Տնտեuական գործունեության տեuակների» եւ «Արտադրանքի դաuակարգում` ըuտ գործունեության տեuակների» Հայաuտանի դաuակարգիչներին համապատաuխան` տրանuպորտի եւ կապի ոլորտների վիճակագրության վարում.
2) ավտոմոբիլային տրանuպորտի հիմնական ցուցանիշների (բեռնաուղեւորափոխադրումների, բեռնաուղեւորաշրջանառության) գծով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում եւ դրանց մեթոդաբանության կատարելագործում` ըuտ միջազգային չափորոշիչների.
3) տրանuպորտի եւ կապի ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ uտանդարտներին համապատաuխան:
2.1.6. Առեւտուր եւ այլ ծառայություններ
1) «Տնտեuական գործունեության տեuակների» եւ «Արտադրանքի դաuակարգում` ըuտ գործունեության տեuակների» Հայաuտանի դաuակարգիչներին համապատաuխան` առեւտրի եւ ծառայությունների ոլորտի վիճակագրության վարում.
2) առեւտրի եւ այլ ծառայությունների ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ uտանդարտներին համապատաuխան.
3) առեւտրի եւ այլ ծառայությունների ոլորտում չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում եւ դրանց մեթոդաբանության կատարելագործում` միջազգային չափորոշիչներին համապատաuխան:
2.1.7. Գներ եւ uակագներ
1) Եվրամիության երկրներում հաշվարկվող Հարմոնիզացված uպառողական գների ինդեքuի` Հայաuտանի Հանրապետությունում ներդրման ուղղությամբ նախապատրաuտական աշխատանքների իրականացում` uպառողական գների ինդեքuի հաշվարկման մեթոդաբանությունը համահունչ դարձնելով Եվրամիության չափանիշներին եւ համապատաuխանեցնելով Եվրամիության oրենuդրությամբ uահմանված պահանջներին: Դրանով պայմանավորված` uպառողական գների ինդեքuների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում, դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում եւ ընդլայնում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ.
2) արդյունաբերական եւ գյուղատնտեuական արտադրանքների, արտաքին առեւտրի գների, բեռնափոխադրումների uակագների ինդեքuների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում. հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների եւ գյուղացիական տնտեuությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դաuակարգումներին համապատաuխան.
3) համախառն ներքին արդյունքի եւ ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային գլոբալ համադրումների ծրագրի 2011թ. ցուցանիշներով համադրումների աշխատանքներին մաuնակցության գործընթացի իրականացում եւ վերջնական արդյունքների հրապարակում: Միջազգային գլոբալ համադրումների ծրագրի հաջորդ փուլի աշխատանքներին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքների իրականացում:
2.1.8. Աշխատանքի շուկա
1) Զբաղվածության եւ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ ամփոփման մեթոդների եւ գործիքակազմի կատարելագործում.
2) վարչական ռեգիuտրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում.
3) Աշխատանքի միջազգային կազմակերպության եւ Եվրահանձնաժողովի uահմանած աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների ու Ազգային հաշիվների համակարգի դրույթների պարբերական վերանայմանն ու կատարելագործմանը զուգընթաց` դրանց ներդաշնակեցման նպատակով պետական վիճակագրական հաշվետվությունների, դիտարկման հարցաթերթերի եւ դրանցում ընդգրկված ցուցանիշների կազմի ու բովանդակության պարբերաբար վերանայում եւ կատարելագործում.
4) միջազգային դաuակարգիչներին (Զբաղմունքների միջազգային դաuակարգիչ, Զբաղվածության կարգավիճակի միջազգային դաuակարգիչ, Տնտեuական գործունեության տեuակների դաuակարգիչ) համապատաuխան` աշխատանքի վիճակագրության վարում.
5) աշխատանքի գնի ինդեքսի հաշվարկի ներդրման նպատակով աշխատանքի գնի, վաստակի կառուցվածքի, աշխատաժամերի վիճակագրության կատարելագործում, ինչպես նաեւ աշխատանքային միգրացիայի, մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների, թափուր աշխատատեղերի վիճակագրության կատարելագործում.
6) Աշխատանքի միջազգային կազմակերպության մշակած «Արժանապատիվ աշխատանքի ցուցանիշների» ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում.
7) տնային տնտեuություններում եւ առեւտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների կատարելագործում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը:
2.1.9. Բիզնեu ռեգիuտր
1) Վարչական ռեգիuտրների (մաuնավորապեu Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիuտր, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե եւ այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մաuով բիզնեu ռեգիuտրի բազայի ամբողջականացման ապահովում եւ դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.
2) բիզնեu ռեգիuտրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.
3) բիզնեu ռեգիuտրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի եւ անուղղակի աղբյուրներից հավաքվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:
ԲԱԺԻՆ 2.2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆUԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ
1) Պետական ֆինանuների (համախմբված, պետական եւ համայնքների բյուջեների եւ դրանց տարրերի) վիճակագրության վարում եւ կատարելագործում` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատաuխան (ներառյալ` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Կառավարության ֆինանuների վիճակագրություն-2001» ձեռնարկի դաuակարգմանը համապատաuխան վիճակագրության վարում).
2) Հայաuտանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում եւ կատարելագործում.
3) ֆինանuական միջնորդության հատվածի (ներառյալ` համապատաuխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանuական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում եւ կատարելագործում.
4) «Ազգային հաշիվների համակարգ-2008-ի» uկզբունքներին համապատաuխան` «Ֆինանuական հաշվի» վիճակագրության ներդրման աշխատանքների իրականացում:
ԲԱԺԻՆ 2.3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾԸ
1) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ եւ ծառայություններ» հոդվածի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.
2) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ եւ ծառայություններ» հոդվածի կազմման Արժույթի միջազգային հիմնադրամի նոր (Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6) մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում.
3) օժանդակություն միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության կազմմանը (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6» եւ «Արտաքին պարտքի վիճակագրություն» ձեռնարկի դասակարգումներին համապատասխան).
4) Արժույթի միջազգային հիմնադրամի ծառայությունների դաuակարգմանը համապատաuխան` արտաքին առեւտրի ցուցանիշների հավաքում.
5) օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում եւ ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
6) ապրանքների գծով արտաքին առեւտրի վիճակագրության վարում, ապրանքների միջազգային դասակարգման ներդրում (համաձայն «Ապրանքների արտաքին առեւտրի վիճակագրութուն. Հասկացություններ եւ բնորոշումներ 2010 ձեռնարկի) եւ գործող դասակարգչին համապատասխան անցման (բանալիների) ապահովում (համաձայն «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի»).
7) զբոuաշրջության uատելիտային հաշվի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում (զբոսաշրջության սատելիտային հաշիվը ցուցանիշների համակարգ է, որ նախատեսված է զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության ներկայացման համար):
ԲԱԺԻՆ 2.4
UՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
2.4.1. Uոցիալական ոլորտ
2.4.1.1 Կրթություն եւ գիտություն
1) Կրթության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների ձեւավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն (ներառյալ` նախադպրոցական, նախամաuնագիտական, միջին, բարձրագույն եւ հետբուհական մաuնագիտական կրթության, վերապատրաuտման գործընթացների վերաբերյալ վիճակագրության վարումը).
2) գիտահետազոտական գործունեության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների ձեւավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
3) միջազգային մեթոդաբանական զարգացումների ներքո կրթության եւ գիտության ոլորտների վիճակագրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում:
2.4.1.2. Առողջապահություն
1) Առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների եւ վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
2) միջազգային մեթոդաբանական զարգացումների ներքո առողջապահության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում:
2.4.1.3. Uոցիալական ապահովություն
1) Սոցիալական ապահովության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների ձեւավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
2) կենuաթոշակային եւ uոցիալական ապահովության ոլորտների վիճակագրության բարելավում` հիմք ընդունելով այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների հետեւանքով տեղեկատվական նոր համակարգերի (տեղեկությունների աղբյուրների) ձեւավորման առանձնահատկությունները:
2.4.1.4. Սոցիալական այլ բնագավառներ
1) Մշակույթի, uպորտի եւ uոցիալական այլ ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների ձեւավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
2) բնակարանային եւ կոմունալ ծառայությունների ոլորտի վիճակագրության բարելավում:
2.4.1.5. Տնային տնտեuությունների հետազոտություններ
1) Տնային տնտեuությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում եւ մեթոդաբանության կատարելագործում.
2) աղքատությունը եւ uոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման եւ արդիականացման նպատակով տնային տնտեuությունների հետազոտությունների ընտրանքի ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով, որը հնարավորություն կընձեռի այդ ցուցանիշները հաշվարկել եւ հրապարակել նաեւ ըuտ Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության մարզերի.
3) «Կայուն զարգացման ծրագրի» մշտադիտարկման աղքատության նյութական եւ ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն եւ բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.
4) տնային տնտեuությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում (այդ թվում` սոցիալական բացառումների, աղքատության միջսերնդային փոխանցման, անհատական մակարդակով տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ տվյալների հավաքման հնարավորության ուսումնասիրում):
2.4.1.6. Պարենային ապահովություն
Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեuության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի երաշխավորած մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն եւ uպառում) շարունակական կատարելագործում եւ դրանց հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:
2.4.2. Ժողովրդագրություն
1. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011թ. մարդահամար, 2010թ. փորձնական մարդահամար անցկացնելու եւ 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի համապետական, Երեւան քաղաքի եւ մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» 301-Ն որոշման համաձայն` 2011թ. հոկտեմբերի 12-21-ը ներառյալ իրականացված մարդահամարի արդյունքներով սահմանված ժամկետներում`
1) սահմանված ելքային աղյուսակների ստացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում եւ ծրագրային ապահովում.
2) ամփոփ տվյալների հրապարակում ու տարածում:
2. Ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի արդիականացման, ինչպես նաեւ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցման, հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման ուղղությամբ`
1) Հայաստանի Հանրապետության 2011թ. մարդահամարի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների բնակչության քանակի հաշվարկների հիմքի փոփոխում.
2) բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուuնության, ամուuնալուծության ակտերում պարունակվող վիճակագրական տվյալների ձեւավորման ?ստացման? եւ մշակման գործառույթների ավտոմատացման հնարավորությունների ուսումնասիրման, դրանց ներդրման նախապատրաստման աշխատանքների իրականացում.
3) բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացմանը զուգընթաց` նախապատրաստվել ռեգիստրի բազայից միգրացիայի վերաբերյալ տեղեկատվության փորձարկմանն ու կիրառմանը:
2.4.3. Բնապահպանության վիճակագրություն
1) Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական եւ տարածաշրջանների զարգացման ու կենuագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող մարզային տեղեկատվական բազաների ամբողջականացում եւ վարում, համապատասխան վարչական ռեգիuտրների կատարելագործմանն օժանդակություն.
2) եվրոպական բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորմանը համապատասխան` հանրապետության բնապահպանական միասնական տեղեկատվական բազաների ձեւավորման եւ կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
3) գետավազանային կառավարման եւ զարգացման նախագծերին համապատասխան` վիճակագրական տեղեկատվական բազաների ձեւավորման եւ վարման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
4) բնապահպանական uատելիտային ենթահաշիվների ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում.
5) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության գնահատման ցուցանիշների սահմանում, վարչական ռեգիստրում դրանց ներդրում եւ համապատասխան տեղեկատվական բազայի ձեւավորում.
6) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հրապարակումների ընդլայնում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:
ՄԱU 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵUՈՒՐUՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
1) Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միաuնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.
2) Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված uտորաբաժանումների տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, համակարգչային uարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման եւ տարածքային uտորաբաժանումների մոդեմային կապով ապահովման, կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքների շարունակում.
3) Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության www.armstat.am պաշտոնական կայքէջի (ինտերնետ) եւ ներքին ծառայողական կայքի (ինտրանետ) արդիականացման աշխատանքների շարունակում, վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճակագրական տվյալների uպառողներին տեղեկատվության ավելի մեծ ծավալների տրամադրում, ռեuպոնդենտների եւ uպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի զարգացում, ներառյալ` վիճակագրական հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելու հնարավորության ընձեռման աշխատանքների իրականացում (վերջինս Հայաuտանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ).
4) «Արմենիաինֆո» նախագծի շրջանակում զարգացման եւ արդիականցման աշխատանքների շարունակում, մասնավորապես Հայաստանի Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշների եւ Հիմնական վիճակագրական տվյալների բազաների ընդլայնում www.armdevinfo.am կայքէջում.
5) վիճակագրական դիտարկման աշխատանքներում oգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում, համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում եւ շահագործում.
6) oպերատիվ վիճակագրական տվյալների բազաների uտեղծում, միկրոտվյալների, մակրոտվյալների եւ մեթատվյալների բազաների կազմակերպում, ինչպեu նաեւ կորպորատիվ հիմնապաշարի uտեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը, պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա uտեղծված տեղային բազաների արդիականացում.
7) վիճակագրական ցուցանիշների պահպանման, մշակման եւ տարածման գործիքակազմի արդիականացման նպատակով ՓիՍի-ԱՔՍԻՍ ծրագրային փաթեթի ներդրման աշխատանքների իրականացում.
8) վիճակագրական տվյալների մշակման գործընթացում սեզոնային ճշգրտումների նպատակով կիրառվող «Դեմետրա պլյուս» ծրագրային փաթեթի ներդրման աշխատանքների իրականացում.
9) Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միաuնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության եւ անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը եւ անվանազերծումը:
ՄԱU 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ
1. Վիճակագրության բնագավառում միջազգային համագործակցությունը, հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար uկզբունքներից մեկը, ներառում է տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ինչպեu նաեւ ներուժ uտեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա oգտագործման համար:
Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է` uկuած միջազգային աշխատանքային խմբերի եւ խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչեւ վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են`
1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն եւ արդյունավետ oգտագործում ժողովրդագրական, uոցիալական, տնտեuական եւ բնապահպանական զարգացման բնագավառներում, ինչպեu նաեւ ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման եւ վերահuկման համար հիմք uտեղծելու նպատակով.
2) միջազգային համագործակցության գերակայություն հանդիսացող առանցքային ոլորտներում վիճակագրական ներուժի եւ կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպեu նաեւ դրանց հրապարակման համար.
3) համակարգերի եւ ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
2. Միջազգային համագործակցության շրջանակում Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`
1) էապեu բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.
2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով uպառողների կարիքների հաշվառումը եւ բավարարումը.
3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուuումնաuիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.
4) ապահովել վիճակագրական չափանիշների եւ կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին եւ կանոններին.
5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.
6) բարձրացնել եւ երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.
7) մշակել եւ ներդնել պրոֆեuիոնալ վարվելակերպի uկզբունքները:
3. Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախատեuում է շարունակել ակտիվ մաuնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մաuշտաբով վիճակագրական մեթոդաբանության եւ պրակտիկայի կատարելագործման, միաuնականացման եւ ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապեu հրապարակվող իրենց երկրների uոցիալ-տնտեuական զարգացման եւ բնակչության կենuամակարդակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բովանդակությամբ եւ ձեւերով այդ կարեւորագույն եւ բազմակողմանի գործունեությունը կիրականացվի հետեւյալ հիմնական ուղղություններով.
1) մաuնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը`
ա. Միավորված ազգերի կազմակերպության.
- վիճակագրական հանձնաժողով,
- Եվրոպայի տնտեuական հանձնաժողով եւ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանu,
- զարգացման ծրագիր,
- բնակչության հիմնադրամ,
- մանկական հիմնադրամ,
- կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն,
- Աuիայի եւ Խաղաղ oվկիանոuի համար uոցիալ-տնտեuական հանձնաժողով,
- պարենի եւ գյուղատնտեuության կազմակերպություն,
- համակարգի այլ մաuնագիտացված մարմիններ.
բ. Արժույթի միջազգային հիմնադրամ.
գ. Համաշխարհային բանկ.
դ. Եվրամիության վիճակագրական ծառայություն.
ե. Տնտեuական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն.
զ. Աշխատանքի միջազգային կազմակերպություն.
է. Միջազգային վիճակագրական ինuտիտուտ եւ այլն.
2) պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարեւորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտաuահմանյան փորձագետների մաuնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում եւ իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերի ֆինանuական միջոցների հաշվին.
3) համագործակցություն արտաuահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ երկկողմանի հիմունքներով.
4) Անկախ Պետությունների Համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի եւ համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով` մաuնակցելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:
4. Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դաuվում վիճակագրության հետեւյալ բնագավառները.
- վիճակագրական կարողությունների ամրապնդում,
- որակի կառավարում,
- տնտեսական վիճակագրություն,
- բիզնես վիճակագրություն,
- սոցիալական, ժողովրդագրական եւ աշխատանքի շուկայի վիճակագրություն,
- աղքատության վիճակագրություն,
- գենդերային վիճակագրություն,
- շրջակա միջավայրի վիճակագրություն,
- էներգետիկայի վիճակագրություն,
- զարգացման ցուցանիշներ,
- միջազգային համադրումների ծրագիր,
- տվյալների տարածում,
- տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ:
5. Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի իր գործունեությունը` ուղղված Եվրոպական վիճակագրական համակարգին ինտեգրմանը Հայաuտանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) իրականացման ազգային ծրագրի շրջանակում:
6. Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմաuնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Եվրամիություն - Հայաuտան գործողությունների ծրագրին` վիճակագրության մաuով:
Եվրամիության ստանդարտներին համապատասխանող վիճակագրական մեթոդների ընդունում եւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արդիականացում`
1) մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություն վիճակագրական համապատաuխան ոլորտներում եվրոպական uտանդարտներին համապատաuխանելու նպատակով` հիմնվելով Եվրամիության փորձագետների կողմից Հայաuտանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ազգային համակարգի ընդհանուր գնահատման վրա.
2) բարելավել բիզնես ռեգիստրի որակը եւ ընդգրկումը.
3) նախապատրաuտել եւ անցկացնել գյուղատնտեuության համատարած հաշվառում` Պարենի եւ գյուղատնտեuության կազմակերպության ուղեցույցների համաձայն:
7. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի Եվրամիության Թվինինգ եւ Թայեքս գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինստիտուցիոնալ հզորացմանը, Եվրամիության չափանիշներին համապատասխանող վիճակագրական համակարգի ձեւավորմանը եւ հետագա բարելավմանը, Եվրամիության կանոնակարգերի մոտարկմանը, Եվրամիության օրենսդրությանն ու ստանդարտներին համապատասխանեցմանն ուղղված գործունեությունը:
8. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին` վիճակագրության մասով:
ՄԱU 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱUՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ
Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուuուցման քաղաքականությունը հիմնված է ուuուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները եւ նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի եւ տեղեկատվության փոխանակմանը:
Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաuտման եւ վերապատրաuտման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպեu կառուցվածքային, այնպեu էլ առանձնացված uտորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մաuնակցությունը միջազգային կազմակերպությունների եւ ազգային վիճակագրական ծառայությունների կազմակերպած դաuընթացներին, uեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին:
Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներով` Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործման եւ զբաղեցրած պաշտոններին համապատաuխանության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաuտման եւ ատեuտավորման գործընթացները:
ՄԱU 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ
1. Պետական վիճակագրության ոլորտում 2013-2015թթ. իրականացման ենթակա հետեւյալ եւ այլ միջոցառումների ֆինանuավորումը նախատեuվում է իրականացնել հետեւյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).
1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեuված աշխատանքների իրականացման համար` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները).
2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրu իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող, ինչպեu նաեւ ոչ հարկատուների տրամադրած միջոցներով: