Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը» թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի :
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել «Մշակումն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը» թիվ 5 հավելվածով` համաձայն թիվ 2 հավելվածի :
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երկու ամիս հետո: