Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մանր չափերը» հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի :
Հոդված 2. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 110.2. Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը
1. Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով:
2. Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` զգալի չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով:
3. Սահմանել «Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը»` համաձայն թիվ 2 հավելվածի :»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել «Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը» թիվ 2 հավելվածով` համաձայն թիվ 2 հավելվածի:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երկու ամիս հետո: