Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0571-24.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 6.1-րդ  հոդվածի

1)  1-ին մասի 2-րդ կետը եւ 3-րդ կետի 1-ին պարբերությունը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «,որակավորման վկայականների» բառերով,

2) 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով,

3) 1-ին մասի 4-րդ կետում «կամ լիցենզավորման» բառերը փոխարինել «, լիցենզավորման կամ որակավորման» բառերով,

4) 2-րդ մասում «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «,լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով :

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «գ1» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«գ1) Հինգ աստղանի Դելյուքս

հյուրանոցի  համար` տարեկան          բազային տուրքի 1500-ապատիկի չափով.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի  34-րդ  հոդվածի

1) 3-րդ պարբերությունը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով,

2) 4-րդ պարբերությունում «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի  35-րդ  հոդվածի

1) 5-րդ պարբերությունը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի» բառերով,

2) 6-րդ պարբերությունում

ա. «եւ թույլտվությունների» բառերը փոխարինել «, թույլտվությունների եւ որակավորման վկայականների» բառերով,

բ. «լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի» բառերը փոխարինել       «դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը -

«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցների որակավորման նոր` «5 աստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությունից: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները -

Հայաստանի Հանրապետությունում գործում է ողջ աշխարհում լայնորեն ճանաչված եւ ամենատարածված 1-5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը` կամավորության սկզբունքով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող  առավելագույն 5 աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ եւ նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների  տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ` «5 աստղանի Դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ` ակոլադա) կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում:

3.  Կարգավորման նպատակը եւ բնույթը, ակնկալվող արդյունքները -

5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը եւ դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաեւ առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:

4.  Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

ՀՀ Ազգային Ժողովում օրենքների նախագծերի փաթեթների ընդունումից հետո երկամսյա ժամկետում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կներկայացվի ՀՀ կռավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը եւ որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: