Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-058-24.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 13.4 հոդվածի բանաձեւի հայտարարում  8 թիվը փոխարինել 2 թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարներիմասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Համաձայն Ֆինանսների նախարարի հուլիս ամսվա Կառավարության զեկույցի 2012 թ. հունվարի 1-ից գործող մետաղական հանածոների արդյունահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նոր մոդել` ռոյալթիի կիրառման 6 ամսում ՀՀ բյուջեն լրացուցիչ ստացել է շուրջ 4 միլիարդ դրամի եկամուտ: Ակներեւէ, որ դեկտեմբերյան փոփոխություններով օրենքը ոչ մի էական փոփոխության չի բերել: Դրա պատճառներից մեկը վերը նշված հոդվածում բանաձեւում առկա 8 թիվն է:

Այսպիսով, հիմնավորման մի փաստարկը Օրենքի 13.4 հոդվածի բանաձեւում կիրառված թվերի հիմնավոր չլինելն է ՀՀ ԱՎԾ-ի կողմից ներկայացված մետաղական հանածոների եւ հանքարդյունաբերության համապատասխան արտադրության թվերի նկատմամբ: Հիմնավորման մյուս փաստարկը տարբեր երկրների փորձն է հանքարդյունաբերությունից կիրառվող ռոյալթիների չափի վերաբերյալ. Լիբիայում այն կազմում է 92$, Ինդոնեզիայում 82% ,Ռուսաստանի Դաշնությունում` 78%, Նորվեգիայում` 92%, ԱՄՆ (Ալյասկա) 60%`  եւ այլն:  (Տես. The Economist, November 3rd-9th 2007)

Այսպիսով,  Հայաստանում կիրառվող ռոյալթին ծիծաղելի ցածր է   եւ հիմնականում  շահեկան է խոշոր ձեռնարկատերերի համար: Մինչդեռ ընդերքը հանրության ` ժողովրդի սեփականությունն է եւ դրանից ստացվող եկամուտները պետք է արդարացիորեն բաշխվեն: