Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-059-24.08.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-164 օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի 32500 դրամ նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 72.500 դրամ:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀօրենքի նախագիծ


Սույն Օրենքի նախագիծը իրար կմոտեցնի նվազագույն եւ միջին աշխատավարձները 4 անգամից մինչեւ 1.8 անգամ, եւ չառաջացնելով էական բյուջետային ծախսեր շեշտակիորեն կպակասեցնի ստվերային տնտեսությունը:

Նորմատիվ ակտը մշակվել է հաշվի առնելով ՀՀ ԱՎԾ-ի տվյալները միջին եւ նվազագույն աշխատավարձների դինամիկայի վերաբարյալ: