Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-061-30.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1. 6-րդ, 7-րդ կետերի «եռամսյակ» բառից առաջ լրացնել «ամիս» բառը,

2. 7-րդ կետում «եռամսյակային» բառից առաջ լրացնել «ամսական» բառը,

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1. 2-րդ եւ 3-րդ կետերում «եռամսյակային» բառերը փոխարինել «ամսական» բառերով,

2. 3-րդ կետում «եռամսյակների» բառը փոխարինել «ամիսների» բառով

3. 3.1 կետի առաջին պարբերության «եռամսյակի» բառը փոխարինել «ամսվա» բառով, իսկ «եռամսյակ» բառից առաջ լրացնել «ամիս» բառը,

4. 3.1 կետի երկրորդ պարբերությունից հանել «Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի եւ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթիվը ներառող ամսվանից մինչեւ տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով:» նախադասությունը:

Հոդված 3. Հավելված 1-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել նոր 14-րդ կետով` նոր բովանդակությամբ.

Հոդված 4. Հավելված 2-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 5. Օրենքի Հավելված 3-ի ցանկը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14-րդ կետով.

«
14.Թեթեւ
մարդատար
մեքենայով
ուղեւորափոխադրում
                                                         
»:

Հոդված 6. Օրենքի Հավելված 5-ի ցանկը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14-րդ կետով.

«
14.Թեթեւ
մարդատար
մեքենայով
ուղեւորափոխադրում
                                                         
»:

Հոդված 7. Օրենքի N8 Հավելվածում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.

1. 8-րդ կետում «եռամսյա» բառից առաջ լրացնել «ամսական» բառը,

2. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է ամիսների թվի, մեկ միավորի արտոնագրային վճարի մեկամսյա դրույքաչափի եւ ելակետային տվյալի մեծության, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` նաեւ գործակցի արտադրյալով:»

Հոդված 8. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից եւ տարածվում է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծվել են անհավասար պայմաններ արտոնագրային վճար վճարողների շրջանում, մասնավորապես՝ թեթեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մինչեւ 6 մլն դրամ  տարեկան շրջանառություն, ինչպես նաեւ գործող օրենքի Հավելված 1-ով եւ Հավելված 2-ով սահմանված գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, արտոնագրային վճարը շարունակում են վճարել նվազագույնը եռամսյա ժամանակահատվածի համար եւ հաշվի առնելով այն, որ արտոնագրային վճարը պետք է վճարվի միանվագ՝ նախքան արտոնագրի ստանալը, տնտեսվարող սուբյեկտների հիմնական մասը պատրաստ չէ 3 ամիսներին բաժին ընկնող արտոնագրային վճարը միանվագ ձեւով կատարելուն: Հետեւաբար, գործող օրենքին համապատասխան արտոնագրային վճար վճարող փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի բազմաթիվ սուբյեկտներ հայտնվել են ոչ բարենպաստ մրցակցային իրավիճակում:

Վերոնշյալից բխում է գործող օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

3. Առկա  խնդիրների առաջարկվող լուծումները. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններն ընդունելով՝ կձեւավորվեն հավասար մրցակցային  պայամաններ արտոնագրային վճար վճարող տնտեսվարող սուբյեկտների շրջանում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.  Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի կողմից՝  մասնագետ-փորձագետների մասնակցությամբ:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են՝ կապված վճարումների կատարման պարբերականության հետ:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը, ստեղծել հավասար մրցակցային դաշտ: