Հոդված 1© Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4¬ի ջրային օրենսգրքի ¥այսուհետ՝ Օրենսգիրք¤ 37©1¬րդ հոդվածում՝
1© 11¬րդ մասը §տեղադրման¦ բառից հետո լրացնել «§ կնքման¦ բառով©
2© լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12¬րդ և 13¬րդ մասերով©
§Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվում և տեղադրվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:¦:
Հոդված 2© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: