ՀՈԴՎԱԾ 1. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-11-Ն, 23 սեպտեմբեր 2003թ.) 7-րդ հոդվածում ավելացնել նոր` 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«7. Պետական կառավարման մարմինները եւ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ինտերնետային կայք էջ, որտեղ տեղադրվում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, ինչպես նաեւ բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ուղղությունների: Բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ կատարված ծախսերի հրապարակայնության վերաբերյալ վերը նշված դրույթը չի տարածվում ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում լիազոր մարմինների եւ ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի վրա:
Տեղեկատվությունը պետք է տեղադրվի կատարված բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ ծախսերի գործարքների կատարումից ոչ ուշ քան 10 - օրյա ժամկետում»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: