Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-866-02.04.2010-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (1985 թվականի դեկտեմբերի 6) կատարել հետեւյալ լրացումները`

1) լրացնել  նոր 477 -րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 477 . ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը առանց  լիազոր մարմնի հետ համաձայնեցման`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար սահմանված նվազագույն աշխատավարձի   հարյուրհիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1, 3, 4 մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրհիսունապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2, 5-53 մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրհիսունապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:

2) 24414 -րդ հոդվածում «45-474 » թվերից հետո լրացնել «եւ 477 »  բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը   հաջորդող տասներորդ օրը: