ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀO-103 oրենքի (այuուհետ` Oրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ժա ) կետով.
«ժա) սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կամավոր նախա- եւ հետթեստային խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը:»
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում լրացնել «բացառությամբ 2-րդ մասի դ) կետի » բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում կամավոր նախա- եւ հետթեստային համապատասխան խորհրդատվությամբ զուգորդվող ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կամավոր հետազոտության հնարավորության ապահովմամբ: Նախագծով կատարվող փոփոխության անհրաժեշտությունը բխում է գործող օրենսդրական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը
1997թ-ին ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում էր բնակչության առանձին խմբերի պարտադիր հետոզոտության դրույթը՝ արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները. աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների հետ առնչվող բուժաշխատողները, ազատազրկման վայրերում գտնվողները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձինք, հղի կանայք, ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաները, թմրամոլները, երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնված անձինք: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների եւ լրացումների մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարտադիր հետազոտության ենթակա խմբերը` ելնելով միջազգային պահանջներից եւ հանրային առողջապահության հիմնավորումներից, միաժամանակ սահմանելով բուժաշխատողների նախաձեռնությամբ խոցելի խմբերին (հղի կանանց, սեռավարակներ ունեցող անձանց, թմրամոլներին, ազատազրկման վայրերում գտնվողներին) տրամադրվող խորհրդատվության անհրաժեշտությունը: Համաձայն փոփոխությունների ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարտադիր հետազոտության ենթակա խմբերի ցանկում ներառվել են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները, եւ ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:
Համաձայն նոր օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը սահմանում է սույն հոդվածով սահմանված խորհրդատվության եւ հետազոտության կարգերը: Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հրամանով արդեն իսկ սահմանված են հղի կանանց, սեռավարակներ ունեցող անձանց, թմրամոլներին բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացվող ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության եւ խորհրդատվության կարգերը, սակայն սահմանված չէ ազատազրկման վայրերում գտնվողներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության եւ խորհրդատվության իրականացման կարգը, ուստի նշված կարգը սահմանելու համար անհրաժեշտություն կա փոփոխություն կատարել նաեւ գործող օրենքում` լրացնելով դրույթ, որի համաձայն վերը նշված կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության կողմից:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները`
Վերը նշված խնդիրների լուծման համար առաջարկվում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ` նշելով, որ դատապարտյալների եւ կալանավորված անձանց համար ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կամավոր խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:
2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Այսպիսով, օրենքում կատարվող համապատասխան լրացմամբ հնարավոր կլինի ստեղծել իրավական հիմքեր` հետագայում դատապարտյալներին եւ կալանավորված անձանց կամավոր ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգ սահմանելու համար: