Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀO-103 oրենքի (այuուհետ` Oրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ժա ) կետով.

«ժա) սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ  կամավոր  նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը:»

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի   վերջում լրացնել «բացառությամբ 2-րդ մասի դ) կետի » բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: