Armenian ARMSCII Armenian
Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀO-103 oրենքի (այuուհետ` Oրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը:»:

Հոդված 2. Oրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետի «ազատազրկման վայրերում գտնվողներին» բառերը փոխարինել «կալանավորված անձանց եւ դատապարտյալներին» բառերով.

2) 4-րդ մասը «հետազոտության կարգերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը: