ՀՈԴՎԱԾ 1. Ուժը կորցրած ճանաչել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մայիսի 24-ի ՀՕ-57 օրենքի 5.1-րդ հոդվածի բ/ կետը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տարեկան ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 42-րդ հոդվածի վերջին մասը:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Ներկայացված նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներից:
Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Ազգային Ժողովը հաստատում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը:
Այլ ծրագրերը, որոնց ընդունման անհրաժեշտությունը բխում է տարբեր օրենքներից, եւ որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հետ պետք է հաստատի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը:
Բացի այդ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ազգային Ժողովի լիազորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62 հոդվածի համաձայն սահմանվում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ այդ առումով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հետ առընչվող տարբեր տեսակի ծրագրերի հաստատման իրավասությունը պետք է վերապահվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այլ ոչ թե Ազգային Ժողովին: