Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-3801-21.11.2008-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-528 քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 162. Անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելը, ղեկավարելը կամ նրանց աջակցելը, հոգեորսությամբ զբաղվելը

1. Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը, ղեկավարելը կամ նրանց աջակցելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաեւ անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով՝

պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Հոգեորսությամբ զբաղվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով  կամ կալանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող չորրորդ ամսից։