Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերություններով.
«Անձինք, որոնց գործողությունների կապակցությամբ տրված է եղել հանցագործության մասին հաղորդումը, տեղեկացվում են քրեական գործի հարուցումը մերժված լինելու մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ցանկության դեպքում կարող են դիմել եւ ստանալ որոշման օրինակը:
Հանցագործության մասին հաղորդում տված, ինչպես նաեւ տրված հաղորդման ելքով անմիջականորեն շահագրգռված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հաղորդումը ստանալու պահից իրավունք ունեն ծանոթանալու նյութերին, որոնցով մերժվել է քրեական գործի հարուցումը եւ դրանցից կատարելու քաղվածքներ ու պատճենահանումներ ցանկացած ծավալով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: