Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1083-08.02.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`

«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատություններում`  տուժողի կախվածությունն օգտագործելով

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`»

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`

«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատություններում?  տուժողի կախվածությունն օգտագործելով

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 140. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

1. Անձին սեքսուալ բնույթի` այդ թվում  համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) անչափահասի նկատմամբ,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 141. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) կրերկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2)  տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով? առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 142. Անառակաբարո գործողությունները

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` սույն օրենսգրքի 138-141-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4)  տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր` 7-րդ մասով`

«7. Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետը սկսվում է կիրառվել այդ հանցագործությունների անչափահաս տուժողի /տուժողների/ տասնութամյակը լրանալու պահից:»:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: