Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «, վարչական շրջանի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի» բառերը փոխարինել «ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: