Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-239-12.03.2004-ՖՎ,ՊԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

Գլուխ 1.

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է պետական նյութական պահուստի (այսուհետ` պետական պահուստ) ձեւավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման եւ թարմացման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Պետական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Պետական պահուստի ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտեր ո վ:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը նախատեսու մ են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

պետական պահուստ` նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ, որն իր մեջ ներառում է սննդամթերքի, դեղորայքի եւ բժշկական սանիտարատնտեսական եւ սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարեւորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների եւ այլ նյութերի եւ ապրանքների պաշարներ` նախատեսված սույն օրենքի նպատակներով եւ սահմանված կարգով օգտագործման համար.

լիազորված մարմին ` պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում ծառայություններ մատուցող գործադիր իշխանության հանրապետական մարմին.

պետական պահուստի համակարգի կառավարում` պետական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով ՀՀ կառավարության կողմից պետական պահուստի պաշարների ձեւավորման, պահպանման եւ սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում.

պետական պահուստի չնվազող պաշար` պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալ.

պետական պահուստի նյութական արժեքների մատակարարում ` պետական պահուստի ձեւավորման նպատակով նյութական արժեքների գնում եւ (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում.

նյութական արժեքների բացթողում պետական պահուստից ` պետական պահուստի նյութական արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի) կամ դրանց իրացում շուկայում.

պետական պահուստի նյութական արժեքների պահպանում` պետական պահուստի նյութական արժեքների պահպանում պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպություններում` առանց այդ արժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչեւ պետական պահուստից դրանց բացթողման մասին սահմանված կարգով որոշմ ան ընդուն ումը .

պետական պահուստի պաշարների թարմացում` տարայի եւ փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների առաջացման հետեւանքով), ինչպես նաեւ դրանց պահպանման սահմանված ժամկետի լրանալու հետ կապված նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` միաժամանակ, պետական պահուստ հավասար քանակությամբ համանման նյութական արժեքների մատակարարման պայմանով.

պետական պահուստի նյութական արժեքների փոխարինում` զորահավաքային առաջադրանքով նախատեսված, կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների եւ տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` միաժամանակ նույն քանակությանբ համանման նյութական արժեքների մատակարարման պայմանով.

պետական պահուստից նյութական արժեքների փոխառնում` որոշակի պայմաններով պետական պահուստից նյութական արժեքների բացթողում` նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության պայմանով.

պետական պահուստի նյութական արժեքների ապաամրագրում` նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` առանց հետագա վերադարձելիության պայմանի:

Հոդված 4. Պետական պահուստի նշանակությունը

Պետական պահուստը նախատեսված է օգտագործել հետեւյալ նպատակներով՝

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքների բավարարումը.

բ) ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում, հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

գ) հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.

դ) ցուցաբերել մարդասիրական օգնություն.

ե) պարենային ճգնաժամի առաջացման դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա։

Հոդված 5. Պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը

Պետական պահուստի պաշարների ձեւավորումը, պահպանումն ու սպասարկումը ապահովվում է լիազորված մարմնի եւ պահպանումն ու սպասարկումը իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են պետական պահուստի միասնական հանրապետական համակարգ (այսուհետ` պետական պահուստի համակարգ):

Պետական պահուստի համակարգի կառուցվածքը եւ պետական պահուստի կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական պահուստի համակարգ մտնող կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումը, լուծարումը, ինչպես նաեւ այդ կազմակերպություններին պետական գույքի ամրագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Պետական պահուստի համակարգի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավասությունն է:

Հոդված 6. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը եւ դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները

1. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը եւ դրանց կուտակման նորմերը եւ ամբարման ժամկետների, ինչպես նաեւ այդ անվանացանկի եւ նորմերի մշակման եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում` այդ նպատակով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

Հոդված 7. Պետական պահուստի չնվազող պաշարը

Պետական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը եւ ծավալը, ինչպես նաեւ օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական պահուստի չնվազող պաշարում եղած նյութական արժեքները փոխառնման ենթակա չեն:

Հոդված 8. Պետական պահուստի համակարգի ֆինանսավորումը

Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների հաշվին:

Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ուղղվում են բացառապես պետական պահուստի ձեւավորման եւ պետական պահուստի համակարգի զարգացմանը:

3. Պետական պահուստի ձեւավորման, պետական պահուստի համակարգիպահպանման եւ զարգացման ծախսերը արտացոլվում են պետական բյուջեի մասին օրենքում՝ առանձին հոդվածով:

Հոդված 9. Պետականպահուստի նյութականարժեքներիմատակարարման կազմակերպումը

Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման պետական պատվիրատուն լիազորված մարմինն է:

Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը իրականացվում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պայմանագրերի հիման վրա:

Ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպությունները չեն կարող անհիմն պատճառներով հրաժարվել լիազորված մարմնի հետ նյութական արժեքների մատակարարման մասին պայմանագրեր կնքելուց:

Հոդված 10. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը

1. Պետական պահուստի նյութական արժեքները տեղաբաշխումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից պետական պահուստի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական ծրագրերի:

2. Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պատասխանատու պահպանման հանձնվել պաշտպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային եւ այլ կազմակերպություններին՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից:

3. Պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները եւ պատասխանտու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում է լիազորված մարմնի եւ պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով:

4. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`

ա) իրավունք ունեն լիազորված մարմնից պահանջել պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր.

բ) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքել պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որեւէ այլ գործարք.

գ) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական եւ որակական պահպանության, հաշվառման եւ հաշվետվության կազմակերպման համար:

5. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ զորահավաքային եւ այլ պետական ծրագրերի համաձայն:

Հոդված 11. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման առանձնահատկությունները

Պետական պահուստ մատակարարվող նյութական արժեքները, որոնց նկատմամբ սահմանվում են կյանքի անվտանգության, սպառողների առողջության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովման պահանջներ, պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատներ:

Պետական պահուստում նյութական արժեքների պահպանման պայմաններն ու ժամկետները սահմանում է լիազորված մարմինը` հաշվի առնելով գործող պետական ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները:

Հոդված 12. Պետական պահուստից նյութական արժեքների բաց թողման հիմքերը եւ կարգը

Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը իրականացվում է հետեւյալ դեպքերում`

ա) թարմացման եւ փոխարինման.

բ) փոխառնման.

գ) ապաամրագրման։

Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը թարմացման եւ փոխարինման նպատակով իրականացվում է լիազորված մարմնի որոշմանբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը փոխառնման կարգով կատարվում է պայմանագրով, որը կնքվում է լիազորված մարմնի եւ ստացողի միջեւ: Պայմանագրում նշվում են ստացողը, պետական պահուստից նյութական արժեքների բացթողման պայմանները եւ ժամկետները, դրանց վերադարձման ժամկետները եւ կարգը:

Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազորված մարմինը ` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից եւ չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:

Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը ապաամրագրման կարգով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

Հոդված 13. Պետական պահուստի պաշարների օգտագործման կարգը

1. Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում պետական պահուստի պաշարների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:

3. Պարենային ճգնաժամի սպառնալիքի, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհամամասնության, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման եւ շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական պահուստի պաշարները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել կառավարության պահուստային ֆ ոնդի հաշվին պետական պահուստի նյութական արժեքների սահմանված ծավալներից եւ նորմերից ավել գնումներ կատարելու մասին :

Հոդված 14. Լիազորված մարմնի գործառույթները պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմինը՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում պետական պահուստի համակարգի զարգացման եւ կատարելագործման վերաբերյալ.

բ) մշակում է պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաեւ դրանց կուտակման գիտականորեն հիմնավորված նորմերն ու նորմատիվները եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) սահմանված կարգով մշակում ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման եւ փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.

դ) հսկողություն է իրականացնում պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, թարմացման, փոխարինման, տեղաբաշխման ծրագրերի եւ առաջադրանքերի կատարման նկատմամբ.

ե) սահմանված կարգով ապահովում է պետական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում ու պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվություն եւ տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

զ) իրականացնում է վերահսկողություն պետական պահուստի համակարգի կազմակերպությունների կողմից բյուջետային ֆ ինանսավորման նպատակային օգտագործման եւ այդ կազմակերպությունների կողմից սահմանված կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

Հոդված 15. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը պետական պահուստի մասին օրենսդրությունը խախտելու համար

Պետական պահուստի մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական պահուստի մասին օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաեւ դատական կարգով:

Պետական պահուստի մասին օրենսդրությունը խախտող անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: