Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.».
2) «բացօթյա առեւտուր» հասկացության «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.
3) «առեւտրի կենտրոն» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առեւտրի կենտրոն»` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առեւտրի, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաեւ այլ ծառայությունների համար տարածքներ.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«առեւտրի իրականացման վայր` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող` առանձնացված, կառուցապատված եւ կահավորված, երկու եւ ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաեւ հանրային սննդի եւ այլ ծառայությունների համար տարածքներ.
առեւտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.
խանութ` առեւտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առեւտրական դահլիճ.
կրպակ` առեւտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առեւտրական դահլիճ.
վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առեւտրի իրականացման վայրում առեւտուր իրականացնելու համար մեկ եւ ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան):»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Առեւտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի «Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.
2) 15-րդ մասի «ա» կետում «առանձնացված տաղավարներում եւ կրպակներում» բառերը փոխարինել «առանձնացված կրպակներում» բառերով.
3) 17-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.
4) 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: