Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1175-20.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի  մայիսի 2-ի հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«մինչեւ 5000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում, եւ կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում: »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքում» փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացման եւ  գյուղատնտեսության զարգացման խթանման նպատակով խիստ կարեւորվում է ջերմատնային արտադրության, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների, լճակային ձկնաբուծության ոլորտներում գործարար ակտիվության զարգացումը: Գործող օրենքով oգտագործվող հողամաuերի կադաuտրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում, եւ կառուցապատում իրականացնելիu համապատաuխան չափի հողամաuի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված մինչեւ 1000 քառակուuի մետր ջերմոցային, անաuնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի uառնարանային պահպանության տնտեuությունների եւ մինչեւ 5000 քառակուuի մետր ձկնաբուծական արհեuտական լճակների կառուցման համար:

Օրենքում փոփոխություն կատարելը վերաբերում է միայն մինչեւ 1000 քառակուuի մետր համապատասխան ոլորտների տնտեսությունները մինչեւ 5000 քառակուսի մետրով փոփոխելուն, իսկ նոր խմբագրությամբ շարադրելը հստակություն  կմտցնի  եւ կրկնություններից  զերծ կպահի փոփոխվող ենթակետը: