Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-019-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996թ. դեկտեմբերի 3-ի ՀՕ- 94 օրենքի 12-րդ հոդվածում.
1) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ ենթակա է հրապարակման:»:

2) 7-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1 մաս.

«Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում եւ ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Գերատեսչական ցանկերում ընդգրկվող տեղեկության վերտառությունը (անվանումը) իր ամրագրման փաստի ուժով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու չափանիշները սահմանվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: