ՀՈԴՎԱԾ 1.
«Կազմակաերպությունների եւ անհատ ձեռնարկությունների կողմից ներմուժվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրաույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկըմաքսային մարմինների կողմից չի հաշվարկվումեւ գանձվում»Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հուլիսի 2001թ., ՀՕ-195) 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունում կատարել լրացում.
«100300100» բառից հետո ավելացնել «8702» ծածկագիրը:
Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-Ի |
Ապրանքների համառոտ անվանումը |
8702 |
Ավտոմեքենաներ՝ նախատեսված 12-ից ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար |
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«Կազմակաերպությունների եւ անհատ ձեռնարկությունների կողմից ներմուժվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրաույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկըմաքսային մարմինների կողմից չի հաշվարկվումեւ գանձվում.» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Օրենքի ընդունումը պայմանավորված է Երեւանի ներքաղաքայիներթուղիներում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու նպատակով քաղաքային մոդիֆիկացիայի, մեծ տԵղատարողության ավտոբուսների ներկրման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Վերջին տարիներին կտրուկ նվազել է ներքաղաքային երթուղիներում շահագործվող ավտոբուսների (հիմնականում պետական) քանակը: Այսպես, եթե 2000թ. մայրաքաղաքի երթուղիներում շահագործվել է մոտ 95 պետական ավտոբուս, ապա ներկայումս դրանց քանակը կազմում է ընդամենը 20 -25 միավոր: 2000թ. գործող 3 պետական ավտոբուսային ընկերություններից ներկայումս գործում է միայնմեկը,այն էլ՝ ոչ լիարժեք:
Հարկ է նշել, որ Երեւան քաղաքի 2004-2007թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթներով նախատեսվում է ձեռք բերել մեծ տեղատարողության թվով 560 ավտոբուս՝ դրան զուգահեռ աստիճանաբար կրճատելով միկրոավտոբուսների քանակը (մոտ 50 տոկոսով):
Օրենքի ընդունումը հնարավորություն կտանվազագույնժախսերով իրականացնելու ավտոբուսների ձեռք բերման եւ ներկրման աշխատա նքները: