Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկում, որն իր կարծիքով տրամադրում է հաշվի սպասարկման լավագույն պայմանները (հաշվում առկա միջոցների համար վճարվող տոկոսի չափ, հաշվի սպասարկման վճար, բանկի ֆինանսական կայունություն, տվյալ տարածքում մասնաճյուղի առկայություն եւ այլն), պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ եւ դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-րդ հոդվածով.
«Հոդված 29.1. Կառավարչի կողմից սնանկության հատուկ հաշիվ բացելը
Կառավարիչը պարտապանի անունով սնանկության հատուկ հաշիվ բացելու նպատակով կնքում է բանկային հաշվի պայմանագիր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկի հետ, որն իր կարծիքով առաջարկում է հաշվի սպասարկման լավագույն պայմանները (հաշվում առկա միջոցների համար վճարվող տոկոսի չափ, հաշվի սպասարկման վճար, բանկի ֆինանսական կայունություն, տվյալ տարածքում մասնաճյուղի առկայություն եւ այլն):»:
Հոդված 3. Օրենքի 76-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «յոթնօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով.
2) 3-րդ մասում «ութերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով.
3) 5-րդ մասի 3-րդ պարբերությունում եւ 7-րդ մասում «15» թվերը փոխարինել «10» թվերով.
4) 8-րդ մասը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: